Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում՝ գրում է ամերիկյան The New York Times հեղինակավոր պարբերականը: Մի անգամ նա առաջարկել է, որպեսզի բուսակերները և ալկոհոլ չօգտագործողները մահապատժի ենթարկվեն, իսկ հետո հավելել է, որ ի նկատի է ունեցել Հիտլերին, ով չի օգտագործել միս և ալկոհոլ: Ելույթներից մեկի ժամանակ էլ նա իսլամն անվանել է «մահվան կրոն»:
Վերջին սկանդալային իրադարձությունը Զեմանի մասնակցությամբ ծագել է կիրակի Պեկինում՝ միջազգային համաժողովին, որի շրջանակներում Չեխիայի նախագահ զրուցել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ և առաջարկել է «վերացնել» լրագրողներին:
«Այստեղ այլ լրագրողնե՞ր էլ կան»,-հարցրել է Զեմանը ռուսերենով, երբ երկու նախագահները դուրս են եկել մամուլի ասուլիսին մասնակցելու համար:
«Չափից շատ լրագրողներ կան»,-հավելել է Զեմանը:
Ներկա գտնվողները հստակ լսել են՝ ինչպես է Չեխիայի նախագահն ասել լրագրողներին «վերացնելու անհրաժեշտության» մասին:
Չեխիայի մշակությի նախարարն իր հերթին Զեմանի խոսքերն «անթույլատրելի է» որակել, անգամ եթե դրանք կատակով են ասվել: Իսկ երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան իր Twitter-ում հաղորդագրություն է գրել լրագրողների մասին, որոնց սպանել կամ խոշտանգել են Ռուսաստանում:
Չեխիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ սկանդալն արհեստականորն ուռճացվել է, քանի որ դա ընդամենը կատակ է եղել:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02