Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը: Նախարարը հավելել է, սակայն, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից նման պահանջ դեռևս չի եղել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիայի խորհրդարանը, Չավուշօղլուն ասել է.
«Մենք շանտաժ չենք անում: Եթե սա շանտաժ է, ապա ի՞նչ է ձեր արածը: Թուրքիան չի
պատրաստվում ենթարկվել երկակի ստանդարտներին: Եթե ուզում են հետ քաշվեն Ինջիրլիքից, իրենք գիտեն»:
Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:
Նախորդ տարի ևս թուրքական կողմն արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին: Այդ անգամ պատճառը Բունդեսթգի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02