Հայաստանում մեկնարկած մինչև 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում: Միաժամանակ, վերջիններս պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել այլ գյուղատնտեսական տեխնիկայի տեսականի, որի տրամադրումը ծրագրի շրջանակում հնարավոր չէ` ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակման պատճառով:
Մինչդեռ, մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը և մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաև հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն և առավել լայն տեսականի: Գործադիրը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակումը վերացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված: Արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ գյուղացիական տնտեսությունների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:
Գործադիրը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով «Իդաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած առաջարկը: Արդյունքում կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միոցով որակյալ ծառայություններ կմատուցվեն գյուղացիական տնտեսություններին: Վերջինս կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի, ագրարային ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների աճին:
Մեկ այլ որոշմամբ էլ 700 միլիոն ՀՀ դրամ կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02