Ժամանակակից աշխարհում էներգետիկ անվտանգության ապահովումը կարևոր նշանակություն է ստացել: Կիրառվում են վերականգնվող էներգիայի ապահովման միջոցներ, այնպես էլ լայնորեն օգտագործվում է ատոմային էներգիան: Ատոմային էներգիան ստացվում է միջուկային տարբեր ռեակցիաներից՝ միջուկի ճեղքման, ջերմամիջուկային ռեակցիաների և ռադիոակտիվ տրոհման ժամանակ անջատվող էներգիայից։
Ատոմային կամ միջուկային էներգիայի ստացման տեխնոլոգիաները շարունակում են զարգացում ապրել: Այսպես օրինակ՝ Ղազախստանի նյութագիտական տոկամակն իրենից ներկայացնում է էներգիայի ստացման համար կառավարվող ջերմամիջուկային սինթեզի վրա հիմնված ռեակտորի նախատիպ, որի տեխնոլոգիան ավելի կատարյալ է համեմատած ներկայումս կիրառվող այլ միջուկային ռեակտորների և բացառում է ռադիոէկոլիգիական վթարի հնարավորությունը: Այն նախատեսված է ջերմամիջուկային ռեակտորների նյութագիտական հատկությունների ուսումնասիրման համար:
Ղազախստանի նյութագիտական տոկամակի օգնությամբ կատարված ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծել ժամանակակից միջուկային էներգետիկայի կարևոր խնդիրները, այդ թվում` արհեստական միջուկային վառելիքի արտադրությունը, վառելիքային ցիկլի փակումը, ռադիոակտիվ թափոնների վնասազերծումը, կստեղծի արտադրատեխնիկական հիմքեր` ատոմային էներգետիկայի և մեքենաշինության բնագավառում էներգետիկ սարքավորումների նոր սերնդի մրցունակ ապրանքների արտադրության համար:
Այս ամենը հաշվի առնելով՝ ԱՊՀ մասնակից երկրները համաձայնության են եկել ջերմամիջուկային սինթեզի, բարձր ջերմաստիճանային պլազմայի ֆիզիկայի հետազոտությունների, շինանյութերի և ապագա ջերմամիջուկային ռեակտորների հանգույցների փորձարկումների և հետազոտությունների անցկացման բնագավառներում համագործակցությունն իրականացնել Ղազախստանի Ազգային միջուկային կենտրոնի ղազախական նյութագիտական տոկամակի հիմքի վրա: Այս ամենի վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը հավանության է արժանացել նաև ՀՀ կառավարության կողմից:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44