Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպել է Երևան-Գյումրի ռետրո ավտոմեքենաների շքերթ: «Արմենպրես»-ին Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանն ասել է, որ ֆեդերացիան գրանցել է 104 մենքենա՝ տարբեր երկրների ու տարբեր մակնիշների:
«Անշուշտ, հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներ են, բայց կան նաև ամերիկյան, գերմանական, իտալական, նույնիսկ ունենք ավստրալական մեքենա, որն աշխատող ամենահին մեքենան է՝ 1936 թվականի արտադրության: Նմանատիպ ցուցադրությունների ու շքերթների մեր ֆեդերացիայի անդամները հաճույքով են մասնակցում: Այս անգամ որոշվեց գալ Գյումրի՝ այս գեղեցիկ ցուցադրությամբ ուրախացնելու նաև գյումրեցիներին»,- նշել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ նմանատիպ ցուցադրություն-շքերթներ կկազմակերպվեն նաև հանրապետության այլ քաղաքներում:
Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը հայտնել է, որ ֆեդերացիան բաց է, և ցանկացած մարդ, ով ունի ռետրո մեքենա և այդ մեքենա իր համար հոբբի է համարում, կարող է անդամակցել ֆեդերացիային և ոչ միայն մասնակցել նմանատիպ շքերթներին ու ցուցադրություններին, այլ նաև սպորտային միջոցառումներին:
Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան (ՀԱՖ) ստեղծվել է 1993 թվականին:
1996-ին, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) հերթական համագումարում ՀԱՖ-ը դարձել է ֆեդերացիայի լիիրավ անդամ: 2006 թվականի մարտից ՀԱՖ-ն ընդգրկվել է «ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի» կազմում:
Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին:
Ֆեդերացիայի հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում ՝ միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47