Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարցրեց, թե ինչպես է նա վերաբերվում ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին:
Կորյուն Նահապետյանը համաձայնեց. «Իրավացի եք, բոլոր պատգամավորներն այս բնագավառում անելիքներ ունենք՝ հաշվի առնելով անվտանգության միջավայրը մարտահրավերները»:
Ըստ Կորյուն Նահապետյանի՝ կարևոր է, որ ԱԺ-ն որպես օրենսդիր իշխանություն քաջ գիտակցի իր պատասխանատվությունն ու անելիքները և նշեց, որ պետք է այս ուղղությամբ քննարկումներ ունենան:
«Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներն, որոնք վերաբերում են ՊՆ բնագավառին, ապա վերջին տարիներին ուրախությամբ պետք է նկատել, որ այս բնագավառի թափանցիկությունը մեծացել է, քան նախկինում է եղել: Իհարկե, ցանկացած ԶԼՄ-ների հետ որոշակի աշխատանքներ տարվում են ՊՆ-ի կողմից և ունենք ձեռքբերումներ, բայց քիչ չեն հրապարկումները, որոնք գաղտնիք են հրապարակում, կամ վնաս կարող են հասցնել զինվորին կամ սահմանին»,- ասաց նա:
Միաժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածուն նկատեց, թե այս խնդիրը ոչ միայն ԶԼՄ-ներում է, այլ ԱԺ-ում և հիշեցրեց, որ անցած տարի փակ քննարկում էր, և նույն օրը փակ քննարկման ամբողջ տեղեկությունը տարածվել էր ԶԼՄ-ներով:
«Պատգամավորները նույնպես պետք է իմանան հստակ, թե ինչպես պետք է աշխատեն մամուլի հետ: Մամուլի հետ անելիքներ ունենք, որ որևէ կերպով չսահմանափակելով, ուղղորդենք որ վնասող տեղեկություններ չտարածվի»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
tert.am
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02