Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած RAV 2203 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի բնակիչներ, 18-ամյա Ռազմիկ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Ավստրիական հիվանդանոց , 17-ամյա Դավիթ Մարկոսյանին, 17-ամյա Ժաննա Բեգոյանին, 18-ամյա Լյուդմիլա Բոյաջյանին, 19-ամյա Մայրանուշ Կարապետյանին և 15-ամյա Ռևիկ Ճավռշյանին: Վերջիններս էլ տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ հետաքննիչ Լոռեցյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Նրա խմածության աստիճանը եղել է 80 տոկոս: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված բոլոր երեխաները սովորում են Փանիկ գյուղի միջնակարգ դպոցում և այդ պահին «Վերջին զանգի» տոնական հանդեսի փորձ անելիս են եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01