ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մահմեդական ողջ աշխարհին կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում՝ Սաուդյան Արաբիայում տարածաշրջանային գագաթաժողովին մասնակցող մահմեդական պետությունների ղեկավարներին ասելով, որ խոսքը «բարու և չարի պայքարի մասին է»:
Նրանց բոլորին դիմելով՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հետ հույսի և սիրո ուղերձ է բերել և որ հենց դրանով է բացատրվում այն, որ որպես նախագահ Թրամփի առաջին միջազգային այցը հենց դեպի Սաուդյան Արաբիա է եղել:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է երկրների կոալիցիա ստեղծել, «որոնք ընդհանուր առաքելություն կունենան՝ ծայրահեղականությունն արմատախիլ անելը»:
«Սա տարբեր կրոնի, դավանանքի կամ քաղաքակրթության պայքար չէ,- նշել է Թրամփը:- Սա պայքար է հանցագործների դեմ, որոնք ցանկանում են կործանել մարդկային կյանքը»:
«Ամեն անգամ, երբ ահաբեկիչը սպանում է անմեղ մարդուն՝ կեղծորեն Աստծուն վկայակոչելով, դա պետք է ցանկացած հավատացյալի համար վիրավորանք լինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Լավագույն ապագան հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդները վտարեն ահաբեկիչներին և բոլոր ծայրահեղականներին: Վտարեք նրանց ձեր աղոթքի տներից: Վտարեք ձեր համայնքներից», - շեշտել է Թրամփը:
«Ամերիկան պատրաստ է ձեզ թև ու թիկունք լինել: Եթե մենք միասնական լինենք, ապա երբեք չենք պարտվի»,- եզրափակել է Միացյալ Նահանգների առաջնորդը:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02