ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
2017թ. ապրիլի 6-ին` ժամը 01:20-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ էր ստացվել, որ ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցից ամուսնության նպատակով առևանգել են աշխատանքից վերադարձող դստերը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Գ.Շահնազարյանը 2017թ. ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում մտերիմների հետ ուղևորվել է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի հարակից տարածք, որտեղ առանձին զրուցել է աղջկա հետ։ Համոզվելով, որ վերջինս չի ցանկանում ամուսնանալ իր հետ, նրա կամքին հակառակ՝ գրկելով նստեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ու տեղափոխել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ:
Նախաքննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման՝ վրա բռնության միջոցով բացահայտ առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
2017թ-ի մայիսի 22-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01