Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 22-ին Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունը որակել է «սարսափելի ահաբեկչություն»։
«Մենք աշխատում ենք, որպեսզի պարզենք այն բանի բոլոր հանգամանքները, ինչը ոստիկանությունը դիտարկում է որպես սարսափելի ահաբեկչական գործողություն»,-ասված է վարչապետի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Մեր բոլոր մտքերը տուժածների ու նրանց ընտանիքների մասին են»,-հայտարարել է Մեյը:
Ինչպես հայտնել է Press Association գործակալությունը, պայթյունի պատճառով Մեյն ընդհատել է իր ընտրարշավը՝ կապված հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հետ: Մայիսի 23-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը կանցկացնի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի նիստ: Գործակալության տվյալներով՝ Մեյը «կգլխավորի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի
նիստը Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Մանչեսթրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի գոտում: Այդ րոպեներին ավարտվում էր երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Որոշ տվյալներով՝ եղել է երկու պայթյուն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես «ահաբեկչական միջադեպ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02