2015 թվականին Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի միակ մեղավորը, ըստ նախաքննության մարմնի՝ վարորդն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Մոսկվայից ժամանած «ARMROSS» ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Կարեն Ներսիսյանը, որը վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի պաշտպանն է:
«Նախաքննության կարծիքով վթարի միակ մեղավորը վարորդն է, հայկական «Քինգ դե Լյուքս» ընկերությունը ոչ մի կապ չունի: Մի խուլ, աչքից հեռու քաղաքում այդ դատավարությունն ընթանում է, երկու օրից արդեն դատական 5-րդ նիստը կլինի: Խախտվում է այն, ինչ հնարավոր է խախտել»,- հայտարարեց Կարեն Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Տուլայի մարզի Ուզլովսկ քաղաքի մոտ Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսի վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ՀՀ 9 քաղաքացի, բազմաթիվ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել։
Պաշտպանի խոսքով՝ ավտոբուսը վթարվել է այն պատճառով, որ ունեցել է գործարանային խոտան, ընթացքում կոտրվել է արգելակային մասը, և տեղի է ունեցել վթարը, սակայն, ըստ նրա, դատական մարմինն անում է ամեն ինչ, որ հասարակության աչքից այդ կարևոր դետալը դուրս մնա:
«Ռուսաստանի իրավապահ մարմիններն աչքի չեն ընկել իրենց ազնվությամբ, և ավտոբուսն արտադրող «Խայգեր» ընկերության չինացի ձեռներեցները կարողացել են հարցը լուծել իրենց օգտին: Անցած տարվա տվյալներով միայն այդ ավտոբուս արտադրող ընկերությունը 15 միլիարդ դոլարի շրջանառություն է ունեցել Ռուսաստանում»,- ասաց պաշտպան Կարեն Ներսիսյանը:
Փաստաբանն ասաց նաև, թե դատավարության ընթացքում կոպտորեն խախտվում են գործով տուժողների շահերը:
«Տուժողների դերը նման գործերի մեջ հսկայական է: Ըստ մեղադրական եզրակացության, գործում կա 21 տուժող, որոնցից 9-ը մահացել են: Հայկական դեսպանատունը տուժողների շահերը ներկայացնելու համար դիմել է փաստաբանի, որն ազգությամբ եզդի է և 18 հատոր քրեական գործի մեջ ոչ մի հայտարարություն, ոչ մի հայցագիր չի ներկայացել։ Նա ծանոթ չէ նույնիսկ տուժողներին: Այդ փաստաբանը չգիտի նաև, թե տուժողներից ով է կենդանի, ով՝ մահացած»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ արդեն 5-րդ նիստն է, սակայն որևէ տուժող ներկա չի լինում դատավարությանը:
Փաստաբանն ասաց նաև, թե Ռուսաստանի այսօրվա դատական համակարգը նախնադարյան համակարգ է, և ռուսաստանյան դատարանում արդարություն գտնելը բացառված է: «Տուժողներից որևէ մեկը չգիտի, որ դատավարություն է ընթանում, չգիտեն, որ իրենք կարող են հայց ներկայացնել: Ամեն ինչ արվել է, որ տուժողների իրավունքները չպաշտպանվեն»,- նշեց Կարեն Ներսիսյանը:
Ինչ վերաբերում է վարորդի մեղավորությանը, վարորդի պաշտպանն ասաց, թե ավտոբուսի ուղևորներից վկաներ կան, ովքեր վթարի ժամանակ արթուն են եղել և փաստում են, որ վարորդը քնած չի եղել:
«Դա ի սկզբանե մեկին ձեռնտու է եղել, որ նման լուրեր տարածեն, թե վարորդը քնած է եղել»,- ասաց վարորդի պաշտպան Կարեն Ներսիսյանը՝ հավելելով նաև, որ իրենք տվյալներ ունեն, թե այդ ավտոբուսներն արտադրված են եղել փորձնական օգտագործման համար՝ ընդամենը երեք հատ:
Պաշտպանն ասաց, թե դիմել են Հայաստանի քննչական մարմիներին, որպեսզի վերջիններս պարզեն ավտոբուսի անսարքության հանգամանքը:
Կարեն Ներսիսյանն ասաց նաև, թե պահանջում են համալիր փորձաքննություն,որպեսզի պարզվեն գործով բոլոր մանրամասները:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47