Որտեղ էլ որ գտնվեր 20-ամյա շարքային Ադամ Սահակյանը, ամենուրեք ներդաշնակություն էր տիրում: Նա իր բնավորությամբ լիդեր էր: Մայիսի 28-ին Ադամ Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Սա արդեն հայրենիքի քաջարի պաշտպանի երկրորդ մեդալն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ: Ադամի հայրը՝ Խաչատուր Սահակյանը պատմեց, որ նա Ջրակնի մարտական դիրքերից մեկի ավագն էր: «Նրանք պայքարել են 4-5 ժամ, սպանել են հակառակորդի հատուկ նշանակության ավելի քան 100 ջոկատայինների: Ցավոք, բոլորը 8-ը զոհվել են, ամենավերջում միայն Ադամն էր մնացել, նա ոչ մի քայլ չի նահանջել, կյանքը տալով հայրենիքի համար»,- նշում է Սահակյանը: Վաշտի հրամանատարը ասում էր, շարունակում է հայրը, որ Ադամը շատ լավ էր ղեկավարում մարտական դիրքը: «Վերջին անգամ մենք նրա հետ խոսել ենք ապրիլի 1-ի ժամը 21:00-ի սահմանում: Նա ասաց «Ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք»: Իսկ գիշերն արդեն սկսվեց պատերազմը, այս տականքները հարձակվեցին: Նա ծառայության առաջին իսկ օրվանից միշտ լավ տրամադրություն ուներ: Նա իրեն շատ լավ էր զգում զորամասում: Միշտ ձգտում էր առաջնագծում լինել: Նա երբեք չէր հանձնի իր դիրքը»,-շեշտեց հայրը: Ադամը, նրա խոսքով, չգիտեր, թե ինչ բան է վախը ու ապացուցեց դա: Ադամի մայրը՝ Գայանե Սահակյանն էլ իր հերթին պատմեց, որ նա միշտ վստահ էր իր յուրաքանչյուր քայլում: «Հավանաբար դա նրա ընտրությունն էր: Նա ինքն ընտրեց իր ճանապարհը: Ծառայակիցներից մեկը պատմեց, որ նրան առաջարկել էին քարտեզներ կամ պաստառներ գծել (Ադամը սովորում էր Հայաստանի Պետական ինժեներական համալսարանի դիզայնի ֆակուլտետում), բայց նա հրաժարվել էր, որպեսզի դիրքեր բարձրանա: Այդ նույն պատճառով նա հրաժարվել էր նաեւ սերժանտի կոչումից: Ծառայությունից հետո նա ուզում էր ուսումն արտասահմանում շարունակել: Նրա ընկերները պատմում էին, որ դիրքերը նրա անունով էին կոչում՝ «Ադամի պոստեր»,- հպարտությամբ ամփոփեց Գայանե Սահակյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47