«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան Արման Մանգասարյանը սրտի բնածին արատ ուներ: Ե րեխային «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել մարտի 8-ին Գյումրու բժշկական կենտրոնից: Երեխայի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտ ար թոքաբորբ, բրոնխիտ: Հոսպիտալացման ընթացքում երեխայի մոտ ախտորոշվել է աորտալ ստենոզ միջին աստիճանի, կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, ապա երեխան մարտի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Ծնողներին խորհուրդ է տրվել դիմել Նորք-Մարաշ բժշակական կենտրոն սրտաբանի խորհրդատվության, սակայն ծնողները չեն դիմել:
Երեխայի առողջական վիճակը կրկին վատթարացել է, եւ երեխային նորից տարել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մայիսի 11-ին կրկին ուղեգրվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն` ծայրահեղ ծանր վիճակով: Նույն օրը հիվանդի մոտ դիտվել է հանկարծակի սրտի կանգ, որին հաջորդել է շնչական կանգը: Մոտ 50 րոպե տեւած վերակենդանացման միջոցառումները անարդյունավետ էին, սրտի գործունեության վերականգնում չի դիտվել: Գրանցվել է կենսաբանական մահ: Դիակն ուղարկվել է պաթանատոմիական քննություն: Դրվել է վերջնական ախտորոշում` սուր սիրտ-անոթային անբավարարություն, սրտի բնածին արատ`աորտալ ստենոզ, երկկողմանի թոքաբորբ: Ուղեկցվող հիվանդություն`անբավարար փարթամություն, անեմիա:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01