ARM | RUS |

«Ազատ դեմոկրատներ»-ը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. կուսակցության փոխնախագահ

23.05.17 | 23:35

Tert.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Սարգսյանի հետ զրուցել է կուսակցության ներկայիս պասիվության և հետագա գործունեության մասին: Վերջինս շեշտեց, թե իրենց կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը և հետագա բոլոր քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն է ունենալու: Ավելին՝ Սարգսյանը շեշտեց, որ գալիք ՏԻՄ ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ակտիվ մասնակցություն է ունենալու: Վերջինիս խոսքով՝ իրենց կուսակցությունը բաց է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում:

- Խորհրդարանական ընտրություններից հետո «Ազատ դեմոկրատներ»-ը պասիվացել է, կարծես, ու քաղաքական ակտիվ գործունեություն չի ծավալում: Ինչո՞վ է սա պայմանավորված, Դուք քաղաքական արձակուրդի մե՞ջ եք:

- Ո՛չ, որևէ արձակուրդի մասին խոսելն իմաստ չունի, չկա քաղաքական արձակուրդ, քանի որ քաղաքական գործունեությունը, ակտիվությունն ամեն օր ինչ-որ բան գոռալով ու բարձրաձայնելով չէ: «Ազատ դեմոկրատներ»-ը շարունակում է իր քաղաքական գործունեությունն իր քաղաքական օրակարգով հանդերձ: Բոլոր կարևոր հարցերի հետ կապված մենք մեր հայտարարություններն ու դիտարկումներն արել ենք ու շարունակելու ենք անել: Առաջիկայում՝ կապված մեր քաղաքական օրակարգի հետ, մենք մեր դիտարկումները կանենք: Մեկնաբանությունները, թե միայն խորհրդարանում են քաղաքական ուժերն ակտիվ, «Ազատ դեմոկրատներ»-ի համար անընդունելի է:

- Հիմա Ձեր քաղաքական օրակարգը ո՞րն է, Ձեր ասելիքը Ձեր զանգվածին ո՞րն է:

- Մեր քաղաքական օրակարգը երբեք չի փոխվել, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերի համար ճիշտ կլիներ, եթե օրակարգն ու որդեգրած մոտեցումները եղանակային պայմաններից ելնելով չփոխեին, այլ միշտ առաջ տանեին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար շարունակում են կարևոր մնալ երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները: Մենք միշտ ասել ենք, որ ՀՀ-ի համար զարգացման միակ ուղին արդիականացումն է, որը հնարավոր է միայն դեպի զարգացման կենտրոններ գնալու ճանապարհով: Անընդհատ խոսելով տարբեր տնտեսական ծրագրերի մասին՝ մենք միայն տեսնում ենք հետընթացը, փոխարենը՝ տեսնում ենք, թե ինչպես է հարևան երկիրը տնտեսական, քաղաքական առումով զարգանում: Երկրի ներսի խնդիրները պայմանավորված են նաև արտաքին քաղաքական գծից, իսկ մենք միշտ պնդում ենք, որ ՀՀ քաղաքական գիծը սխալ է այն պահից, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին: Այսօր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն մենք միայն տեսնում ենք խոսքը, իսկ գործը չի երևում: Ծրագրերը, որոնք մենք մինչ այս ասել էին, շարունակվելու են, վստահ ենք՝ մեր համակիրները շարունակելու են:

- Դուք ասում եք, թե կարևոր իրադարձությունների հետ կապված հայտարարություն արել եք, բայց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարություն չարեցիք, նաև Ձեր ընտրազանգվածը չուղղորդեցիք, արդյունքները չամփոփեցիք, ի՞նչ է, կարևոր իրադարձություն չէ՞ր:

- Բնականաբար, չենք ուղղորդել: Բայց հարցազրույցներ ենք տվել և ասել, որ մեր ընտրազանգվածին որևէ կուսակցության ընտրելու կոչով չենք դիմելու, քանի որ մեր ընտրազանգվածը գիտի, կարողանում է ծրագրեր վերլուծել: Մեր համակիրների և մարդկանց, որոնք մեզ համակրում էին, մենք ազատ ենք թողել, որովհետև ընտրությունը պետք է յուրաքանչյուր քաղաքացի ազատ կատարի, վստահ եմ՝ կոչի կարիք չկար: Ի վերջո, ավագանու ընտրությունների ընթացքում, ցավոք, մենք իրական ծրագրային պայքար էլ չտեսանք: Ասում էին, որ այս ընտրությունները քաղաքական չեն, սակայն պետք է գոնե ներկայացնեին Երևան քաղաքի զարգացման ծրագիրը, որը կրկին չտեսանք: Ընտրություններին մասնակցող ուժերը միմյանց էին վարկաբեկում, որը երևանցուն հնարավորություն չտվեց տեսնելու, թե իր քաղաքական տնտեսությունը ո՞վ է իր ծրագրերով բարելավելու: Հենց այս խնդրով էլ պայմանավորված էր ավագանու ընտրությունների ցածր մասնակցությունը: Ավագանու ընտրություններին էլ եղավ վարչական ռեսուրսի կիրառում, ճնշումներ մարդկանց վրա և այլն:

- Տեսակետ կա, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բավական մարդկային ռեսուրս չունի քաղաքական լայն գործունեություն ծավալելու՝ հաշվի առնելով նաև այն, որ խորհրդարանական ընտրություններին Ձեր կուսակցության ցուցակով անկուսակցականներ և այլ կուսակցության անդամներ կային:

- Խորհրդարանական ընտրություններին անկուսակցականներին մեր ցուցակում ընդգրկելն այլ տրամաբանությունն ուներ՝ հիմնական նպատակն ազատական գործիչների կոնսոլիդացիան էր, ինչը մեզ հաջողվեց: Մեզ հաջողվեց տարիներ շարունակ իրենց գաղափարներն, ազատական մոտեցումները, սկզբունքները պահած մարդկանց հետ շատ քաղաքական, տնտեսական ծրագրեր ներկայացնել: Այլ հարց է, թե ընտրություններում ինչ արդյունքներ եղան, սակայն ընտրությունների համար էլ ասել եմ ու կկրկնեմ, որ եղել են տարբեր խախտումներ, իրական քաղաքական պայքար չեղավ: Ճիշտ չէ, թե մենք կադրային խնդիր ունեինք, մենք որևէ ոլորտում կադրերի բացակայության խնդիր չենք ունեցել ու չունենք: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է այնպիսի մարդկանց կողմից, որոնք անկախ հանրապետության առաջին իսկ օրվանից լծված են պետականաշինության գործին: Մեր անդամները նաև երիտասարդներ են՝ բարձր ու որակյալ կրթությամբ, որոնք հավատում են իրական գաղափարին:


- Առաջիկայում հանրապետությունում որևէ ընտրություն չի լինելու, կուսակցությունում քննարկե՞լ եք, թե ինչպես է կուսակցությունը փորձելու վերաարժևորել իր դերակատարությունը հայաստանյան քաղաքական դաշտում:

- Հայաստանյան քաղաքական դաշտում միայն ընտրություններով չէ, որ պետք է տեղավորվել, միայն խորհրդարանով չէ քաղաքականությունը: Բնականաբար, խորհրդարանը տալիս է երևալու հարթակ, լրատվամիջոցներն էլ առավել շատ են լուսաբանում նրանց, դրա համար նորմալ է, որ տեսակետ կա, թե պասիվություն է մեզ մոտ: Սակայն կան տարբեր տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնց մենք նպատակ ունենք մասնակցելու: Առաջիկայում տարբեր զարգացումներ են սպասվում, քաղաքական իրադարձություններ կլինեն, որոնց մեջ հաստատ կտեսնեք «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացվածությունը: Սակայն կուսակցական գործունեությունը ամենօրյա աշխատանք է, որը պարտադիր չէ օնլայն ռեժիմով հեռարձակել:

- «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն այսօր պետք է ընդդիմադի՞ր քաղաքական ուժ համարել:

- Բնականաբար, ինչո՞ւ, ինչ-որ բան մեր ծրագրում, օրակարգում փոխվե՞լ է՝ ոչ, չի փոխվել: «Ազատ դեմոկրատներ»-ը ստեղծման օրվանից եղել ու մնում է ընդդիմադիր ուժ, սակայն հենց այնպես չէ ընդդիմադիր ուժ ասելը: Ընդդմիադիր լինել՝ նշանակում է ունենալ իշխանությունների ծրագրերից տարբերվող զարգացման տեսլական: Մեր ծրագրերը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական առումով առանցքային տարբերվում են իշխանության կողմնակիցների ծրագրերից:

- Ընդդիմադիր «Երկիր ծիրան»-ի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ցանկանում է ազգային դիմադրության պլատֆորմ ստեղծել: Դուք կմիանա՞ք նրան, ակտիվ կաշխատենք նրանց հետ:

- «Երկիր ծիրանի»-ի նախագահը մեկ անգամ հայտարարել է դրա մասին, սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում ազգային դիմադրության պլատֆորմը, ի՞նչ է անելու, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու ծրագրային առումով՝ չենք տեսել: Եթե հստակ քաղաքական ծրագիր ու առաջարկ կլինի, ապա մենք՝ որպես կուսակցություն, բաց ենք համագործակցության, քննարկման: Ուժը, որը ցանկանում է երկում իրավիճակ փոխել, մենք նրանց հետ պատրաստ կլինենք քննարկման և համագործակցության, եթե նրանց ծրագրերը մեր սկզբունքներին ու տեսլականին համապատասխանում են:

- Ընդդիմադիրներից «Ելք» դաշինքն անցավ խորհրդարան: Նրանց մասին ի՞նչ կարծիքի եք, պատրա՞ստ եք նրանց հետ համագործակցության՝ հաշվի առնելով նաև այն, որ գաղափարներով էլ հեռու չեք:

- Այս պահի դրությամբ որևէ քննարկում չկա: Կրկնեմ, որ մենք՝ որպես կուսակցություն, միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկման, տարբեր ծրագրերի մենք մասնակցել ենք: Եթե ծրագիրը փոփոխություն է բերում, մենք մասնակցում ենք: Մենք մասնակցել ենք Սահմանադրական դատարան բողոքելու գործընթացին, «Հաց բերողի» հետ կապված միջոցառումներին և այլն, այսինքն՝ մենք միշտ եղել ենք համագործակցության կողմնակից: Մենք հանուն փոփոխության, հանուն դրականի, հանուն մեր քաղաքացու կյանքի բարելավման պատրաստ ենք համագործակցության: Եթե լինեն առաջարկներ և անհրաժեշտություն, բնականաբար, կհամագործակցենք նաև «Ելք»-ի հետ:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55