iravaban.net կայքի փոխանցմամբ՝ Արզգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։ Սա ոչ թե հումոր է, այլ հատված դատական գործից, որը դատարանները քննում են արդեն երկու տարի։
Տուգանքը ստանալուց հետո պարոն Պողոսյանն այն չի մուծել, իսկ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 09.09.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ պատգամավորի։ Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 16.04.2015թ. որոշմամբ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124․4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200 հազար ՀՀ դրամի չափով՝ «ZAZ» մակնիշի 55 UL 333 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ 04.04.2015 թվականին՝ ժամը 18։57-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։ ՃՈ-ն խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվին վճարելու համար բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ավելացված տույժերը։
Դատավոր Արման Թովմասյան Միաժամանակ ներկայացված հայցադիմումով խնդրել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի։ 30.09.2015 թվականին Դատարանը որոշում է կայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Դատարանը փաստարկված է համարել հայցը և գտել, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստիև պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ և 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վարչական դատարանի վճռի կայացումից հետո Միհրան Պողոսյանի փաստաբանական թիմը կանգ չի առել, նրանք բողոք են ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով, որ այն կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում։
Մանրամասները՝ iravaban.net կայքում
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01