Օրենսդիրը շոու չէ, այնտեղ ավելի կարևոր գործ կա անելու, բայց առանց հռետորական արվեստի էլ չենք կարող յոլա գնալ: Նման տեսակետ է հայտնել «Ելք» խմբակցության ԱԺ քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:
«Մեր հիմնական գործունեությունը լինելու է օրենքների մշակումը, փոփոխությունները: Մեր հիմնական պատգամը, ինչի համար եկել ենք ԱԺ, ժողովրդի ձայնը հնչեցնելը, նրանց խնդիրներն այնտեղ բերելն է»,-ասել է «Ելք» խմբակցության պատգամավորը: Նրա կարծիքով՝ իրենք ոչ թե տարբերվելու են, ինչպես խոստացել էին, այլ արդեն տարբերվում են մնացած բոլոր ընդդիմություններից:
Նրա խոսքով՝ մյուս ընդդիմությունները իրենց հռետորաբանությամբ նսեմացնում էին ընտրության ինստիտուտը. քաղաքացիների մոտ սպանում էին վստահությունն ընտրության ինստիտուտի նկատմամբ՝ դրանով իսկ խրախուսելով ընտրակաշառք վերցնելը:
«Քաղաքացին մտածում էր, թե միևնույն է, իրենից կախված չէ ընտրության ելքը, մտածում էր՝ եթե կախված չէ՝ գոնե փող աշխատեմ: Գնալով ավելի ու ավելի խորանում է այդ կաշառք վերցնելու պահանջը քաղաքացիների մոտ»,-նշել է «Ելք» խմբակցության քարտուղարը: Նա ընդունել է, որ միգուցե իրենք էլ են սխալներ թույլ տվել, բայց իրենց արած ամեն քայլից հետո, ըստ նրա, վերլուծում են՝ արդյոք կարո՞ղ էին անել ավելին, արդյոք կստացվե՞ր ավելի լավ անել: Հաջորդ անգամ փորձելու են անել ավելի լավ, ավելի կատարելագործված:
«Քաղաքականությունը բազմաշերտ և բազմաճակատ տիրույթ է: Տարիների ընթացքում միայն գործունեությունն է ապացուցում՝ դու ընդդիմություն ես, թե չէ: Մենք տեսանք այդ հռետորաբանությունը՝ սրա հետ ձեռք ես սեղմել՝ ընդդիմություն չես, նկարվել է, նույն ինքնաթիռով թռել է՝ ընդդիմություն չէ: Մենք մեզ դուրս ենք դասում այդ կոնտեքստից, այդ քննարկումներից»,-վստահեցրել է Գևորգ Գորգիսյանը:
Նա հայտարարել է, որ ընդդիմություն լինելը որոշվում է գործունեությամբ, զուտ գործունեությամբ: ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ իրենք չեն մտել քաղաքականություն «ընդդիմություն» աշխատելու համար:
«Մենք մտել ենք մեր ծրագրերը կյանքի կոչելու, երկրում փոփոխություններ բերելու և, ի վերջո, ոչ շատ հեռու ապագայում գալու իշխանության և ստանձնելու երկիրը կառավարելու այդ ծանր բեռը: Ընդդիմանալ ընդդիմանալու համար՝ ճիշտ չէ: Ցանկացած դեպքում, երբ մենք ինչ-որ բանի դեմ ենք եղել, հիմնավորել ենք»,-ընդգծել է երիտասարդ պատգամավորը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44