Դեռևս 10 տարի առաջ, ճապոնացի հայտնի բժիշկ Ֆուկուցուդզին մշակել էր մի շատ պարզ մեթոդ, համաձայն որի, օրական ընդամենը 5 րոպե մարզվելու արդյունքում, հնարավոր է կարգավորել մարմնի կեցվածքը, ազատվել կախված փորից, իրանը դարձնել համեմատաբար բարակ, իսկ մեջքը՝ ուղիղ:
1. Սրբիչից պատրաստեք 40 սմ-ից ոչ պակաս երկարությամբ ու 7-ից 10 սմ հաստությամբ գլան, կապեք այն այնպես, որպեսզի չբացվի:
2. Նստեք չոր հորիզոնական մակերևույթի վրա(փափուկ անկողինը հարմար չէ, ցանկալի է, որ լինի թախտ, մերսման սեղան, կամ հատակի վրա ֆիտնեսի համար նախատեսված գորգ) և փաթաթած գլանը դրեք ձեր ետևում:
3. Շատ հանգիստ պառկեք մեջքի վրա, ձեռքերով պահեք գլանը այնպես, որ այն լինի մեջքի տակ՝ պորտին հավասար դիրքում: Սա շատ կարևոր է:
4. Բացեք ոտքերը ուսերի լայնությամբ և ոտնաթաթերը «ծուռթաթի» պես իրար այնպես միացրեք, որ բութ մատները իրար կպչեն, իսկ կրունկները իրարից 20-ից 25 սմ հեռավորության վրա լինեն:
5. Ուղիղ պարզած ձեռքերը տարեք գլխի հետև` ափերով դեպի ներքև և միմյանց միացրեք ճկույթները:
6. Ուշադիր հետևեք, որ ոտքի բութ մատներն ու ձեռքի ճկույթները իրար դիպչեն:
7. Նման դիրքում մնացեք 5 րոպե:Կանգնեք զգուշորեն, քանի որ վարժության ընթացքում հոդերն ու ոսկորները տեղաշարժվում են:
Եթե ամեն ինչ ճիշտ կատարեք, կզգաք թե ինչպես է ձեր ողնաշարը ընդունում բնական դիրք և ուղղվում: Որովայնը կսկսի աստիճանաբար ձգվել, իսկ ներքին օրգանները «կգտնեն»իրենց համար առավել բարենպաստ դիրքը:
Սկզբնական շրջանում բավականին դժվար է դիմանալ 5 րոպե, այդ պատճառով կարող եք սկսել 2 կամ 3 րոպեից: Արդյունքը նկատելի կլինի արդեն մեկ ամիս հետո: Այս մեթոդի կիրառման հետևանքով կարող եք ձեռք բերել ուղիղ մեջք:

11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47