Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի՝ վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճատև գագաթնաժողովը: Այն կտևի մոտ 9 ժամ, ընդ որում՝ ժամանակի մեծ մասը նվիրված կլինի հանդիսավոր տարբեր միջոցառումների, ներառյալ դաշինքի նոր կենտրոնակայանի և երկու հուշահամալիրների բացմանը՝ հայտնում է TASS գործակալությունը։
Միակ աշխատանքային նսստաշրջանը կկայանա գործնական ընթրիքի ձևաչափով և կտևի մոտ 3 ժամ: Առաջին 1.5 ժամում երեքրոպեանոց ճառերով հանդես կգան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և դաշինքի բոլոր 28 պետությունների ղեկավարները: Հաջորդ 1.5 ժամը նրանք կտրամադրեն գագաթնաժողովի երկու առանցքային թեմաների՝ ռազմական ծախսերի ավելացման և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քննարկմանը: Այդ քննարկումն առանձնակի նշանակություն կունենա Մանչեսթերում կատարված ահաբեկչության ֆոնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ կունենա ՆԱՏՕ-ի բարձր մակարդակով հանդիպմանը: Բրյուսելում նրանից ակնկալում են դաշինքի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած բոլոր պարտավորությունների հավաստումը, իսկ փոխարենը անդամ երկրները կխոստանան մեծացնել իրենց պաշտպանական բյուջեները և ընդլայնել զենքի ու տեխնիկայի գնումները, որոնց հիմնական մատակարարը ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրն է։
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02