Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն այլևս ԱՄՆ-ի հետ չի կիսվի Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մասին տեղեկատվությամբ՝ ԶԼՄ-ներում տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքերից հետո, գրում է BBC-ն:
Պայթյունից հետո ԶԼՄ-ներում հայտնվել են տեղի ունեցածի մանրամասները, ընդ որում՝ լրագրողները վկայակոչել են ամերիկյան ուժային կառույցներում աղբյուրներին:
Չորեքշաբթի այդ առիթով իր դժգոհությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը: Նրա խոսքով՝ բրիտանական ոստիկանությունը ցանկանում էր «վերահսկել տեղեկատվության հոսքերը հետաքննության ամբողջականությունը և անսպասելիությունն ապահովելու համար»:
Ռադը նշել էր, որ ջղայնացած է Մեծ Բրիտանիայի ցանկություններին հակառակ ահաբեկչի ինքնությունը բացահայտելու փաստի պատճառով և նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ «նման բան այլևս չկրկնվի»: Այնուամենայնիվ, ավելի ուշ հայտնված ռումբի արյունոտված բեկորների և այն թաքցնելու համար օգտագործված ուսապարկի կտորների լուսանկարները բացասական արձագանք են գտել Մեծ Բրիտանիայում:
Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ստեղծված իրավիճակը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02