Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը 70 488 քաղաքացի ընտրել է այլ անձի օգնությամբ: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ տեղեկությունը ստացվել է ԿԸՀ գրավոր հարցման պատասխանի արդյունքում:
«Ընտրություններին մասնակցած անձանց 4,5 տոկոսին փաստորեն օգնել են քվեարկել: Ամենաբարձր ցուցանիշը եղել է Երևանում: Երևանի ընտրողների 12 տոկոսից ավելին կամ 8 հոգուց 1-ը քվեարկել է օգնողի միջնորդությամբ: Մարզերում ավելի ցածր ցուցանիշ է: Կոտայքում և Գեղարքունիքում ամենացածրն է: Սա պայմանավորված է նրանով, որ Երևանում դիտորդները ավելի ազդեցիկ էին, ավելի պատրաստված: Իսկ մարզերում գրանցվելու պատճառ չկա, մարդիկ մտնում են, քիթը խցկում են քվեախցիկ, տեսնում են՝ ում օգտին են քվեարկում, ուստի «օգնելու» կարիք չկա»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
ՀԿ համակարգողն ասաց, որ այս անձինք քվեարկել են վերահսկող քվեարկությամբ, երբեմն՝ նրա փոխարեն քվեարկելով: Իոաննիսյանը նշեց, որ «օգնողները» քվեարկում են տարեց անձանց փոխարեն, նրա ներկայությամբ, հակառակ դեպքում քվեախցում նրանց միջև երկխոսություն կծավալվեր, տարեց կինը կամ տղամարդը իրեն օգնողին կասեր, թե ում նա ընտրի: Այնինչ, Դանիել Իոաննիսյանի խոսքով, իրենց դիտորդները ֆիքսել են, որ նման երկխոսություն քվեախցում չի ծավալվել:
Իոաննիսյանի խոսքով՝ Էջմիածնի 14/49 տեղամասում ԿԸՀ ստացված տվյալների համաձայն ընտրողների 89 տոկոսը քվեարկել է օգնողի միջոցով: «Իրավապահները պետք է պարզեն՝ ինչպես ստացվեց, որ հիվանդների նման կոնցենտրացիա եղավ»,- հավելեց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02