Մայիսի 24-25-ը ՀՀ ԱԻ նախարարությունը կազմակերպել էր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Միջոցառումն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն էր կատարելագործել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել կառավարման մարմիններին և արձագանքող ուժերին գործնականում իրականացնել արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրները:
Նախորդ օրը ՀՀ ԱԻՆ նիստերի դահլիճում անցկացվել էր քննարկում` ուսումնավարժությանն ընդգրկված բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ուսումնավարժության ղեկավար՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանը 1993 թվականից հանդիսանում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) լիիրավ անդամ և համագործակցում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում` կատարելով միջազգային կոնվենցիայի բոլոր պահանջները.
- Ուսումնավարժության արդյունքում ձևավորված առաջարկություններն ու մոտեցումները հաշվի կառնվեն արձագանքման ազգային պլանի վերամշակման ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ և Եվրոպական միության գործընկերներին՝ այս ուսումնավարժությանը մասնակցելու և օժանդակելու համար:
ԱՄՆ-ից ժամանած փորձագիտական խմբի ղեկավար Դյուի Ուոնգն իր խոսքում կարևորեց ուսումնավարժության անցկացումը՝ բարձր գնահատելով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը:
Հրամանաշտաբային ուսումնավարժության մեջ ներգրավված էին 12 նախարարություն և գերատեսչություն, չորս մարզպետարան, 2 քաղաքային և 5 գյուղական համայնք, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, ինչպես նաև ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի ու ԵՄ ներկայացուցիչներ:
Ըստ ուսումնավարԺանքի պլանի՝ ՀԱԷԿ-ի ռեակտորի հովացման համակարգում առաջացել էր ջրի արտահոսք: Անձնակազմը միջոցներ էր ձեռնարկել խնդիրը չեզոքացնելու հաար, սակայն իրավիճակն ավելի էր բարդացել և ժամեր անց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ՀԱԷԿ-ի տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից ու տեղի էր ունեցել նախագծային վթար, պայթյուն և քիչ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր արտանետում մթնոլորտ:
Վարժանքի ընթացքում վթարի արձագանքման աշխատանքներում ընդգրկված պետական մարմինները պարբերաբար զեկույցներ էին ներկայացնում իրենց ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ:
Վարժանքի գործնական հատվածում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում հնչել է «Ճառագայթային վտանգ» ազդանշանը, աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին բաժանվել են յոդի դեղահաբեր և իրականացվել է տարհանում: Ծավալվել են սանիտարական և հատուկ մշակման կետեր, իրականացվել են բնակչության ճառագայթային պաշտպանության միջոցառումներ:
Բացազատված հատուկ կետեր տեղափոխված աշակերտներն անցնում էին քիմիական և ճառագայթային մշակում և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Հատուկ մշակում էին անցնում նաև տրանսպորտային միջոցները, որից հետո աշակերտները տեղափոխվում էին ճառագայթային վտանգից զերծ բնակավայրեր:
Տեղում գործնական աշխատանքների ընթացքին հետևում էր հրամանաշտաբային ուսումնավարժության ղեկավար, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: Իրականացվող գործողություններն ուղիղ կապով առցանց հնարավոր էր հետևել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման օպերատիվ կենտրոնում: Որպես դիտորդ՝ հանդես էին գալիս ԱՄՆ, Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության շրջանակներում ժամանած Բելգիայի միջուկային անվտանգության կենտրոնի և Լեհաստանի քիմիական ինստիտուտի ներկայացուցիչները:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01