ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, որը ամիսներ առաջ ԲՀԿ-ից հեռացվել էր Նաիրա Զոհրաբյանին «կեղծ ընդդիմություն» անվանելու ու քննադատելու համար, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իր հեռացման որոշումը բողոքարկելու և իրեն կուսակցության շարքերում վերականգնելու պահանջով։
Tert.am-ի հետ զրույցում նախկին ԲՀԿ-ականն ասաց, որ ապօրինի է հեռացվել կուսակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանի կամայական որոշմամբ: «Հեռացման հիմք ընդհանրապես չկա: Ես ԲՀԿ կանոնադրությամբ արգելված որևէ արարք չեմ կատարել: Իմ հեռացման որոշումը, ըստ ԲՀԿ կանոնադրության, պետք է կայացներ ոչ թե Ավանի տարածքային ինչ-որ կառույց, որը ոչ մի տեղ գրանցված չէ, այլ ԲՀԿ քաղխորհուրդը: Ըստ ԲՀԿ կանոնադրության, ցանկացած կուսակցականի մասին որոշում կայացնելիս նա իրավունք ունի ներկա գտնվել նիստին և արտահատել իր կարծիքը: Իսկ ես ինձ հեռացնելու որոշման մասին իմացել եմ ինտերնետից: Սա բացահայտ անօրինական որոշում է»,- ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ինքը վճռական է տրամադրված իր խախտված իրավունքների պաշտպանության հարցում, քանի որ դրված է իր՝ ոչ միայն կուսակցականի, այլև քաղաքացու պատվի ու արժանապատվության խնդիրը։
Դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։
«Իմ՝ դատարան դիմելու նպատակներից մեկն էլ այն է, որ հասնենք նրան, որ Հայաստանում այլևս չկրկնվի դեպք, երբ ներկուսակցական քննադատական խոսքն ավարտվի կարծիքի ազատությունը խեղդելով»,- ասաց նախկին ԲՀԿ-ականը՝ հավելելով. «Ես իմ մասնավոր խնդրով ուզում եմ լուծել հանրային խնդիր, որ կուսակցություններն իրենց կանոնադրությունների մեջ ձևականորեն չհռչակեն բազմակարծությունը, այլ իրականում հարգեն կուսակցականների կարծիքը»։
Հարցին, թե ներկա լարված իրավիճակում ինչպես է պատկերացնում իր վերադարձը ԲՀԿ, Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ նման կերպ ղեկավարելու դեպքում կվերանայվի նաև Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության նախագահ լինելու խնդիրը: Կուսակցություն վերադարձը իմ իրավունքն է, որից ես կարող եմ օգտվել կամ չօգտվել, իմ խնդիրը իմ ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելն է»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի մեկնաբանելու Գևորգ Պետրոսյանի հետ կապված որևէ հարց:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47