«Ընտրություններից հետո անհետացած ՕՐՕ-ի շուրջ նորից ակտիվություն է նկատվում: Որ այն պետք է դառնա մեկ կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ, «ՕՐՕ» անունով միավորում չպետք է լինի, նա լայն համախմբման կողմնակից է: Իսկ ավելի ստույգ, եթե ապագայում որևէ քաղաքական ուժ էլ ստեղծվի, հաստատ ոչինչ չի «ժառանգի» «ՕՐՕ»-ից, քանի որ դա ընդամենը նախընտրական պրոյեկտ էր, որն արագ փլուզվեց անհաջողությունից հետո:
Դժվար է ասել, թե «Ժառանգության» ղեկավարը մյուս «Օ»-երից ինչ ակնկալիք ունի, բայց հասարակությանը պարզ է, որ այդ միավորման յուրաքանչյուր սուբյեկտ իրեն սպառել է ու չի կարող հենք լինել նոր միավորումների համար: Սրան գումարած այն, որ քաղաքական դաշտում էլ նրանց համախոհությունը քչերն են ընդունում: Չընդունելով նախկին ձևաչափը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, պաշտոնապես «ամուսնալուծվեց» այս միավորումից, Վարդան Օսկանյանը դեռ պահում է լռության ուխտը, իսկ Սեյրան Օհանյանի փոխարեն նորից խոսել է նրա կինը՝ Ռուզան Խաչատրյանը: Նա է որոշիչ դերակատարումը ստանձնում ամուսնու քաղաքական կարիերայում: Ու տիկինը ոչ ավելի, ոչ պակաս ասել է, թե Սեյրան Օհանյանը նորմալ մարդկային հարաբերություններ ունի իշխանության բոլոր կարևոր պաշտոնյաների հետ: Այսինքն՝ նախկին նախարարը վերադառնում է նախկին «տերերի» մոտ: Չստացվեց ընդդիմության լիդերությունը, և ՕՐՕ-ի երկրորդ սուբյեկտը ևս հեռացավ այդ միավորումից: «Տակը» մնաց Վարդան Օսկանյանը, որի քաղաքական հավակնություններն ու «նվաճումը» ուղիղ համեմատական են իր կուսակցության՝ «Համախմբումի» կենսունակությանը: Միայն Ռոբերտ Քոչարյանի ստվերն այս քաղաքական ուժի վրա բավարար է, որ նրա հետագա քաղաքական գործունեությունը կասկածի տակ դրվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
13:44
11:35
11:08
11:00
01:45
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02