ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն այսօր՝ մայիսի 26-ին, մասնակցել է Երեւանի թիվ 54 դպրոցի Վերջին զանգի արարողությանը: Իր շնորհավորական խոսքում Լեւոն Մկրտչյանը նշեց, որ այսօր ավարտող երիտասարդները կյանք են մտնում պետության համար վճռական եւ դեռեւս հարցականներ ունեցող փուլում:
«Որպես եկող նոր սերնդի, մենք ձեզ փոխանցում ենք անկախ պետություն եւ ազատագրված Արցախ: Մեր ազգային կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում, որը դուք պետք է վերցնեք ու տանեք առաջ: Ամենակարեւորն այն է, որ վստահ լինեք՝ սա ձեր երկիրն է ու պատասխանատու լինեք դրա համար: Ուր էլ լինեք, դուք պետք է դա գիտակցեք»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պատահական չէ, որ այսօր ընտրել են մայրաքաղաքի ավանդական թաղամասի ավանդական դպրոց, նրա խոսքով, փողոցում ու դպրոցում ստացվող կրթությունը որոշում է յուրաքանչյուր շրջանավարտի ապագան եւ ուր էլ նրանք լինեն, այս միջավայրը երբեք չեն մոռանա:
Թիվ 54 դպրոցում այս տարի ավարտում է 97 աշակերտ: Լեւոն Մկրտչյանի շնորհավորանքից հետո նրանք աղավնիներ եւ փուչիկներ բաց թողեցին երկինք, որից հետո դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ավարտական միջոցառումը:
Նշենք, որ այստեղ էր նաեւ Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որի թոռը սովորում է այս դպրոցում: Լեւոն Մկրտչյանին դպրոցի բակում դիմավորելուց հետո նա հեռացավ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01