Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կատարել է աշխատանքային այց Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան: Այցի շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման օրակարգի հիմնական թեման էր ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով դեսպան Վարդանյանը իր խորը մտահոգությունն է հայտնել նահանգապետին և հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորները արժանի պատիժ կստանան և հստակ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ։
Նահանգապետ Մաչուտաձեն ՀՀ դեսպանին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական վերահսկողության տակ պահել միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին:
Այցի շրջանակներում դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է նաև Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի և շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:
Դեսպան Վարդանյանը ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետևողական քայլերի ձեռնարկման, համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: Ապրիլի 23-ի դեպքերի համատեքստում դեսպան Վարդանյանը ներկայացրել է այս կապակցությամբ ունեցած իր հանդիպումների և հեռախոսազրույցների որոշ մանրամասներ:
Ախալքալաք այցի շրջանակներում ՀՀ դեսպանը այցելել է նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47