Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կարևորության ծրագիր է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացի քաղաքագետ, Վրաստանի Բաթումի քաղաքի նախկին քաղաքապետ Գելա Վասաձեն:
Վերջինս նշեց, որ 2017թ.-ի հունիսին երկաթգիծը փորձնական կշահագործվի և, ամենայն հավանականությամբ, վերջնական կբացվի տարվա վերջում:
«Երկաթգիծը մեծ կարևորություն ունի ոչ միայն Վրաստանի համար, այլև ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար: Երկաթգծի բացումը հնարավորություն կտա տեղափոխել ապրանքը, բեռները և այլն: Սա բարեփոխումների փաթեթ է, ես մեկ կապող օղակ Եվրոպայի հետ: Իսկ սա նշանակում է, որ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման երաշխիքը մեծանում է: Որքան շատ լինեն նման ծրագրերը, այնքան քիչ է հավանականությունը, որ տարածաշրջանում համաշխարհային պատերազմ կսկսվի»,- ասաց քաղաքագետը:
Գ. Վասաձեի խոսքով՝ այսպիսով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը դուրս է տարածաշրջանային սահմաններից:
Նա շեշտեց, որ համաձայն չէ կարծիքների հետ, թե Հայաստանը երկաթգծի բացմամբ դուրս է մղվում տարածաշրջանային համագործակցության այս կարևոր ֆորմատից: Ըստ նրա՝ Հայաստանի համար էլ շահեկան է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը:
«Հայաստանի համար էլ կբացվի ճանապարհ, օրինակ, բեռնափոխադրման համար: Նման ծրագրերը ենթադրում են բոլոր կողմերի մասնակցություն, որովհետև սա միջազգային ծրագիր է: Ինչ վերաբերում է կարծիքներին, որ Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային պրոյեկտից… Հայաստան-Ադրբեջան երկաթգիծ հիմա դժվար է պատկերացնել: Ի՞նչ է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով չե՞ն թույլատրի հայկական ապրանքները տեղափոխել, իհարկե, կթույլատրեն, ուրեմն ո՞րն է խնդիրը: Իհարկե, Հայաստանը կկարողանա ևս օգտվել այս երկաթգծից: Ո՞րն է բացասականը ՀՀ համար»,- ընդգծեց Գելա Վասաձեն:
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
09:48
09:08
17:25
17:09
16:51
16:25
11:16 09.05.26
11:55 09.05.26
09:08 09.05.26
10:26 09.05.26
10:09 09.05.26
12:49 09.05.26
14:06 09.05.26
13:07 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44