Էստոնիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ու գործընկերների հետ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին մասնակցելու համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Էստոնիան արդեն խորհրդակցություններ է անցկացրել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ գործընկերների հետ ԻՊ-ի դեմ պայքարի համար խոշոր կոալիցիայի ստեղծման վերաբերյալ»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Մարգուս Ցախկնան Էստոնիայի հեռուստաընկերության եթերում։
Նա ընդգծել է, որ Էստոնիան այժմ մասնակցում է Իրաքում վերապատրաստման առաքելությանը՝ այնտեղ ուղարկելով 10 զինծառայողի։ Բացի այդ, խորհրդարանն այժմ քննարկում է այնտեղ ևս 5 հրահանգիչ ուղարկելու հարցը՝ բժիշկների և սակրավորների վերապատրաստման համար։
«Այժմ, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշում է ընդունվել Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությունների ուժեղացման մասին, Էստոնիան պետք է քննարկի նաև մարտական ստորաբաժանում այնտեղ ուղարկելու հարցը։ Այդ թեմայով խորհրդակցություններն արդեն տարվում են»,- ասել է նախարարը։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02