Մայիսի 26-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում պայմանագրային զինծառայող Անուշավան Սարգսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 7-րդ երեխան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նորածին երեխայի բազմազավակ մայրը՝ Արփինե Հովհաննիսյանը։
«Երեխան իրեն լավ է զգում, ծնվել է 4 կգ 600 գրամ քաշով,ես նույնպես լավ եմ զգում ինձ։ Նորածնին հավանաբար Արման ենք կոչելու, դա ավագ եղբոր՝ Արամայիսի ցանկությունն է»,-ասաց նա։
Արփինե Հովհաննիսյանն ասաց,որ յոթերորդ երեխան ծնվել է իրենց ցանկությամբ։
«Կարծում եմ,7-րդ երեխաս կլինի կրտսերը»,-ասաց 35-ամյա մայրը։
Արփինե Հովհաննիսյանն ասաց,որ ամուսինը 22 տարի զինվորական ծառայության մեջ է, իսկ ինքը չի աշխատում,որովհետև աշխատատեղ ու ժամանակ չկա։
Հարցին,թե որտեղ է բնակվում բազմազավակ ընտանիքը, ,Արփինե Հովհաննիսյանն ասաց,որ բնակվում են ամուսնու մոր տանը։
«Մեզ բնակարան հասնում է,սակայն բնակարանից,որը կառուցում են մեզ համար, մենք հրաժարվել ենք։Նախ չորրորդ երեխայիս ծնունդից հետո է հասնում բնակարան,սակայն դեռ չունենք,կառուցվող բնակարանն էլ զորամասի մոտ է, որտեղ զորավարժություններ են լինում,գյուղից հեռու է,դպրոցից ու մանկապարտեզից ևս»,-ասաց բազմազավակ մայրը,հավելելով,որ իրենց հրաժարվելուց հետո դեռ պարզ չէ,թե այդ բնակարանն ում համար է կառուցվում։
Ինչ վերաբերում է Արցախում 7 -րդ երեխան լույս աշխարհ բերելուն և 7 երեխա խնամելուն, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դժվար է, սակայն Արցախին շատ երեխաներ են պետք,բազմազավակ շատ ընտանիքներ կան։
Նշենք, որ երեխաներից ավագը որդին է՝ Արամայիսը ծնվել է 2002թ. նոյեմբերի 7-ին: Դուստրերից ավագը 2004 թվականին ծնված Ալյոնան է: Անին՝ երրորդ երեխան, ծնվել է 2007 թվականին, Ալիսան՝ չորրորդը՝ 2010-ին, Անիտան՝ 2012-ին: Կրտսեր դուստրն Աստղիկն է՝ 3 տարեկան:
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34