Առաջին հանրապետության օրը այսօր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել 1918 թվականին զոհվածների հիշատակին նվիրված հուշակաթողի մոտ:
Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել, որից հետո կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք է հնչել:
Այս պահին այնտեղ զինված ուժերի ցուցադրություն է տեղի ունենում:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 96 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:
Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր: Այս տարի նաեւ կայանալու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւ է շնորհվում այն հերոսին, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56