2017 թ. ընտրությունների ճակատագրական նշանակությունը չգիտակցվեց ոչ կառավարող դասի, ոչ էլ, ցավոք, հասարակության կողմից: Նման հայտարարություն է արել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը «Լրատվական» ռադիոյի եթերում:
«Կառավարության ձևավորումը ցույց է տալիս, որ ուղղակի նախընտրական խոստումների, փոփոխության խոստումների և գեղեցիկ PR-ի, կլինի դա գեղեցիկ տեսահոլովակ, թե բարետես վարչապետ, այս ամենի քողի տակ ուղղակի վերարտադրվեցին»,-կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիրը:
Ըստ նրա՝ կառավարության վերանշանակումը ցույց է տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք անցյալում, ունենք այն, ինչ ունեինք անցյալում: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ունենք այն նույն պրոֆեսիոնալիզմով, մտավոր կարողություններով մարդիկ, որոնք ոչ 6 ամսվա ընթացքում են լուրջ նշան տվել, որ բան են փոխելու, ոչ էլ այժմ կարող են` 4-5 տարվա ընթացքում:
«Ինձ ահավոր մտահոգում է այն, որ մենք տեսանք միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի խարխլված դիրքերը, որ Ադրբեջանն օգտագործեց 2016 թ. ապրիլյան պատերազմում: Ինձ մտահոգում է Հայաստանի ինքնիշխանության կրճատումը, որը տեղի ունեցավ ԵՏՄ-ին անդամակցության, նաև աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ հարաբերությունները վերասահմանելու անկարողության պայմաններում»,-հայտնել է Ստյոպա Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ ձևավորվող իշխանությունը բացարձակապես անհամարժեք է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին:
«Այս ամենը շարունակում է որպես մարտահրավեր մնալ, բայց այն ուժը, որը նորից ստանձնել է իշխանություն ձևավորելու իրավունքը այդ խնդիրներն իր առջև չի դրել նախկինում, չի էլ դնելու ապագայում: Ընտրողի վարքագիծը բացարձակ իռացիոնալ դաշտում է, և Հայաստան պետությունն ինքն արդեն իռացիոնալի դաշտում է»,-ընդգծել է վերլուծաբանը:
Նրան մտահոգում է այն, որ այս խորհրդարանական ընտրությունները վեր էին ածվել մրցույթի: Եթե խաղում ես ռադիկալ տրամադրությունների վրա, ապա այդտեղ պետք չէ ներկայանալ որպես աջ կամ ձախ, պետք էր ուղղակի մաքսիմալ, խիստ քննադատել, հայհոյել իշխանությանը, ինչն, ըստ վերլուծաբանի, անում էին «ՕՐՕ»-ն, «Ելք»-ը, որովհետև իրենք չունեին հստակ ընդգծված աջ կամ ձախ քաղաքական ուղղվածություն և աշխատում էին այդ դաշտում:
«Այլ քաղաքական ուժեր՝ «Ծառուկյան» դաշինքը, Հանրապետականը և այլն, աշխատում էին բացարձակապես փողի դաշտում, ով ավելի լավ և համոզիչ կառաջարկի ընտրակաշառքը: Հետևաբար այս կտրվածքով և սրա հետ միասին կար մրցույթ՝ ով ավելի գեղեցիկ կներկայանա քաղտեխնոլոգիաների ոլորտում, ընտրարշավի ձևերի առումով, գաղափարական բանավեճի համար ընդհանրապես տիրույթ չկար: Կարծես՝ մենք գլոբալ տրենդ ենք տեսնում և դա միայն ու միայն Հայաստանի խնդիրը չէ»,-վստահեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Նա կարծիք է հայտնել, որ քաղաքային, ծրագրային տիրույթի համար դաշտը մեռնում է: Մենք թևակոխում ենք պոպուլիզմի շրջան:
Մենք դա տեսանք և՛ ամերիկյան ընտրությունների օրինակով, և՛ ֆրանսիական ընտրությունների օրինակով, և՛ հայաստանյան ընտրությունների օրինակով: Հավատացնում եմ՝ նույն բանը պատմում էին և՛ Բուլղարիայից, և՛ Ռումինիայից, և՛ Մոլդովայից, և՛ Ուկրաինայից: Այսինքն՝ մենք գրեթե բոլոր տեղերում ունենք քաղաքական կյանքի էրոզիա և պատահական չէ, որ աշխարհն այսօր դարձել է այսքան վտանգավոր»,-վերլուծել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիրը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44