Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսված 1618 մուտքից արդեն վերանորոգվել է 297-ը: Շարունակվում է նաև հարթ և թեք տանիքների նորոգումը:
Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում շարունակելով ներգրավել նաև շենքերի բնակիչներին:
«Աշխատանքներն իրականացնելիս թե՛ համատիրությունը և թե՛ վարչական շրջանի համապատասխան բաժինը պետք է մշտապես կապի մեջ լինեն բնակիչների հետ: Միայն ներկայացվող տեղեկանքներով չպետք է բավարարվել: Մշտական հետադարձ կապ ապահովեք մեր համաքաղաքացիների հետ, որպեսզի հստակ իմանաք, թե որքանո՞վ են բնակիչները գոհ կատարված աշխատանքից և, ընդհանրապես, բարձրացված այս կամ այն խնդրի լուծումից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանված ժամկետում ուսումնասիրվել և ըստ ոլորտների ամփոփվել են վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները: Ըստ այդմ զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ստացվել է 399 դիմում և առաջարկություն: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, անշարժ գույքի, շինարարության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև առողջապահության վարչություններին: Ստացված 399 դիմում-առաջարկություններից 344-ին արդեն տրվել է համապատասխան ընթացք, մյուսները գտնվում են քննարկման փուլում:
Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացված առաջարկներն անհրաժեշտության դեպքում դարձնել ծրագրային առաջնահերթություններ և հետևել ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ այս հարցում ևս ապահովելով քաղաքացիների հետ հետադարձ կապը:
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34