Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, այս տարի ուշադրության կենտրոնում կանայք են: Այս կապակցությամբ` «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամն ու «Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան» Մոսկվա կինոթատրոնի հարեւանույթամբ կազմակերպել են ծաղրանկարների ցուցահանդես ու ներկայացրել ծխախոտի ազդեցության հետեւանքները մարդու վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է «Սեռը եւ ծխախոտը. ուշադրություն դեպի կանայք»: «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամի նախագահ Դավիթ Պետրոսյանը նորաձեւությանը տուրք տվող կանանց հուշում է, որ աշխարհում այդ միտումն արդեն վաղուց նվազել եւ այլեւս նորաձեւ չէ: Ծխախոտի հասանելիության աստիճանը պարզելու համար առողջապահության նախարարությունը հարցում է կատարել դեռահասների շրջանում: Հարցումները ցույց են տվել, որ ծխախոտ օգտագործող անչափահասներից շատերն իրենք են գնում իրենց ծխախոտը: Առողջապահության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը հիշեցնում է, որ ամենախոցելի զանգվածը հիմնականում պասիվ ծխողներն են: – «Երկրորդական ծխի ազդեցությունը մեծ է ոչ միայն հասարակական վայրերում, այլեւ յուրաքանչյուրի սեփական բնակարանում, որը ոչ մի օրենքով կանխել հնարավոր չէ, հարկավոր է գիտակցական աշխատանքով ինչ-որ բանի հասնել», – նշեց Բազարչյանը: «32 ատամ» ակումբի անդամներից Արմուշը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 5 օր է, ինչ հրաժարվել է ծխելուց, սակայն վստահ չէ, որ վերջնականապես կկարողանա հրաժարվել ծխախոտից: Իսկ դերասանուհի Իրինա Դանիելյանը խոստովանեց, որ ժամանակ առ ժամանակ ծխում է ավելորդ քաշից խուսափելու համար: Բժշիկ Դավիթ Պետրոսյանը բացատրում է, որ «նիկոտինի ազդեցությամբ` ծխողը կալորիաներ ավելի շատ է ծախսում, հետեւաբար ավելի քիչ քաշ ավելացնում», փոխարենը նա խորհուրդ է տալիս ակտիվ սպորտային կյանք ու առողջ ապրելակերպ վարել: Առողջապահության նախարարության 2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության (16 տարեկանից սկսած) անհատների 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխողներ են. տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ 20-տարեկանից բարձր աշխատունակ տղամարդկանց շրջանում` 57.7%ը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47