Վերջին տարիներին, ձևավորված ավանդույթի համաձայն, մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Այս անգամ նոր տնկիներով է համալրվել նաև մայրաքաղաքի կարևորագույն կանաչ գոտիներից մեկը՝ Բուսաբանական այգին, որի մի մասը նախորդ տարվա ամառային սաստիկ շոգերի պատճառով վնասվել էր հրդեհից:
Որպես ծրագրային առաջնահերթություն կարևորելով մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել և տարվում:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը համաքաղաքային ծառատունկերին: Ի նշան բարեկամության՝ հերթական ծառուղին ստեղծվեց նաև Բուսաբանական այգում: Օգտվելով առիթից` իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ հերթական անգամ մեր կոչին արձագանքելու և մեր կողքին լինելու համար, ինչպես նաև բոլոր մեր այն համաքաղաքացիներին ու հասարակական տարբեր կազմակերպություններին, որոնք սիրով միացել են այսօր մայրաքաղաքում հայտարարված ծառատունկին և շաբաթօրյակին: Իսկապես ողջունելի և ուրախալի է, որ բոլորն են սիրում մայրաքաղաքը, ինչի ապացույցն է նաև յուրաքանչյուր տարի ավելացող այս մասնակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը:
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին նշել են, որ յուրաքանչյուր տարի մեծ սիրով են մասնակցում Երևանում հայտարարված ծառատունկին: Նրանք նաև նկատել են, որ այս նախաձեռնությունն ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով, ինչը հնարավորություն է նաև իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտելու Երևանի հանդեպ:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47