Ազգային ժողովում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են. նորընտիր պատգամավորները սկսել են վերանորոգել իրենց աշխատասենյակները՝ սեպտեմբերից նոր պայմաններում աշխատելու համար:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սկսել է հիմնովին վերանորոգել ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից ժառանգություն հասած աշխատասենյակը: Աշխատասենյակի գույքն ամբողջությամբ «տեղահանված» է, որը պետք է փոխարինվի նորով:
Aysor.am-ը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից գրավոր հարցմամբ փորձեց պարզել՝ ի՞նչ միջոցներով է Արփինե Հովհաննիսյանը վերանորոգում իր աշխատասենյակը և որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով:
«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն իր աշխատասենյակը վերանորոգում է սեփական միջոցներով, ուստի հնարավոր չէ պատասխանել հարցի երկրորդ մասին», - մեր հարցին ի պատասխան՝ նշել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք պատգամավորները կարո՞ղ են շինարարական աշխատանքներ իրականացնել իրենց առանձնասենյակներում՝ փոխելով դրանց տեսքը, ներքին կառուցվածքը՝ նկատի ունենալով ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի փորձը, երբ վերջինս իր աշխատասենյակի նորոգման արդյունքում սենյակը բաժանել էր միջնապատով:
«Պատգամավորներին թույլատրվել է սեփական միջոցներով վերանորոգել իրենց աշխատասենյակները՝ պայմանով, որ դրանք պետք է կրեն բացառապես կոսմետիկ բնույթ։ Այսինքն՝ հիմնական նախագծից որևէ շեղում չի կարող կատարվել։ Միաժամանկ հարկ եմ համարում տեղեկացնել, որ այն պատգամավորները, ովքեր ցանկություն են ունենում վերանորոգել իրենց աշխատասենյակները, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հետ համաձայնեցնելուց հետո կատարում են վերանորոգման աշխատանքները», - իր պատասխանում նշել է Բաբայանը։
11:49
11:35
11:15
10:45
10:27
10:02
21:35
19:08
18:45
18:18
18:03
16:19
16:02
15:38
15:14
12:45
12:17
11:44
11:17
10:48
18:45 11.07.25
12:12 10.07.25
12:28 10.07.25
19:08 11.07.25
21:35 11.07.25
18:03 11.07.25
12:46 10.07.25
16:02 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03