Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը լույս են ընծայել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350-ամյակին: Գրքի մտահղացման հեղինակը Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանն է: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի պաշտոնական կայքից, Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն է, այլև` այն քչերից մեկը, որ իր մեջ պարունակում է փորագրապատկերներ:
Գիրքը նվիրված է Ոսկանյան Աստվածաշնչում տեղ գտած փորագրապատկերներին: Պատկերների հրատարակության հետ մեկտեղ բացատվում են յուրաքանչյուր պատկերի պատկերագրական առանձնահատկություններն ու զուգահեռները, բերվում են նաև դրանց վերաբերող սուրբգրային հատվածները: Առանձին հավելվածով ներկայացված են Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործված գլխագրերը, վերջնազարդերը և էջազարդերը:
Նկարների մեկնաբանությունները պատրաստել է Արփինե Սիմոնյանը, խմբագիրն է Գևորգ Տեր-Վարդանյանը:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ։
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
09:32
09:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34