ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր եւ շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական եւ սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար։
Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ընկերության ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրի ընթացքը, ծավալը եւ ժամկետները։ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրերին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ներդրումային եւ տնտեսական ազդեցության ընդհանուր բնութագիրը։
Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության եւ հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչեւ ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների եւ սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն եւս 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից:
Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: Հայկ Ալոյանը նշել է, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։ «Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր եւ այս ծրագրին հետեւում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաեւ ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետեւեն մեր օրինակին եւ իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»-, ասել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
Նախարարին ներկայացվել են նաեւ Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մանրամասները: Ընկերության Կայուն զարգացման գծով ավագ մենեջերԱրմեն Ստեփանյանը նշել է, որ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում IFC եւ ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով եւ չափանիշներով:
Նախարարը եւ նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը մի շարք հարցեր են ուղղել տնտեսական եւ բնապահպանական կառավարման վերաբերյալ։ «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է` «Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականը իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Գնահատվել են բոլոր ռիսկերը՝ ներառյալ նրանք, որ հնչում են բնապահպանական համայնքի կողմից եւ նախագծվել են համապատասխան միջոցառումներ այնպես, որ բոլոր մնացորդային ազդեցությունները կամ չլինեն կամ լինեն ընունելի սահմաններում»։
Նախարարը ծանոթացել է նաեւ շրջակա համայնքներում ծրագրի շնորհիվ բացվածնոր բիզնես ծրագրերին, մասնավորապես՝ Գնդեվազում բացված կարի արտադրամասին, ապա նաեւ՝ Ջերմուկի վերանորոգված արվեստի դպրոցին։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար:
Իր խոսքում նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարեւորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլեւ միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ: Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․«Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով։ Շատ կարեւոր են նաեւ համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր եւ միջին ձեռներության խթանման ծրագրերը, ինչպես օրինակ ականատես եղանք Գնդեվազում կարի արտադրամասի հաջողության պատմությանը»։ Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ՝ երկու ամիս հետո կրկին այցելելու Ամուլսարի ծրագրի տարածք՝ միաժամանակ շարունակելով մշտական կապի միջոցով ընկերության հետ համագործակցությունը։
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
09:32
09:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34