ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն, հաղորդում է Die Welt թերթը:
Ինչպես հիշեցնում Է թերթը, ՆԱՏՕ-ի՝ 2016 թվականի հուլիսին Վարշավայում կայացած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց հաջորդ երկու տարիներին 28 անդամ պետությունների հանդիպումներին անցկացնել Ստամբուլում: Ու թեեւ դրա վերաբերյալ պաշտոնական որոշում չԷր ընդունվել, ենթադրվում Էր, որ հրավերը կընդունվի: Սակայն այժմ, ըստ Die Welt-ի տեղեկատվության, դիրքորոշման կտրուկ փոփոխություն Է սպասվում: «Մենք չենք ցանկանում, որ այն տպավորությունն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում Է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությունը»,- հրատարակությունը մեջբերել Է դիվանագիտական շրջաններում իրադրությանը ծանոթ բարձրաստիճան աղբյուրների խոսքը:
Վերոհիշյալ երկրներն առաջարկել են 2018 թվականին հանդիպումն անցկացնել Բրյուսելում, Բելգիան պատրաստակամություն Է հայտնել ընդունել գագաթնաժողովն իր տարածքում: Պաշտոնապես դրա վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի երկրների պաշպանության նախարարների՝ հունիսին կայանալիք հանդիպմանը:
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02