Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նորընտիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է, որ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ որևէ տարաձայնություն չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանի հետ բոլոր տարաձայնությունները հարթված են և այս պահին որ! ևէ խնդիր չկա: «Ես Ազգային ժողով գալիս եմ իմ օրենսդրական գործունեությունը կատարելու, ոչ թե այս կամ այն անձի հետ խնդիրներ ստեղծելու»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե ինքը հրապարակավ վիրավորել է Նաիրա Զոհրաբյանին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես հրապարակավ շատ բան եմ ասել: Սակայն մեր հարաբերությունները հիմա նորմալ են, ամեն ինչ հարթվել է, և որևէ տարաձայնություն չկա»:
Նա ընդգծեց, որ իրենց հաշտեցման գործում մեծ ներդրում է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես իմ գործառույթները իրականացնելու եմ օրենքի տառին համապատասխան: Եվ, եթե իմ խմբակցությունը գոհ լինի այն աշխատանքից, որը ես կկատարեմ, հրաժարական տալու որևէ հիմք չեմ տեսնում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ինքը ևս հրաժարական ներկայացնի:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01