Ամեն բան հնարավոր է, բայց հիմա շատ անակնկալների չենք սպասում․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Պոլսո պատրիարքարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների՝ Գերմանիայի թեմի առաջնորդ և Պոլսո պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի Ստամբուլ վերադարձի և տեղապահի ընտրությունների մասին՝ նշեց Ստամբուլում հրապարակվող «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Վաղը ժամը երկուսին Գարեգին Բեքչյանը վայրէջք է կատարելու Ստամբուլ, և տեղապահ սրբազանը թափորով առաջնորդվելու է մայր եկեղեցի: Սա է նախատեսված, սրանց ենք սպասում, բայց ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա:
Տարիներ շարունակ Պոլսո պատրիարքարանի փոխանորդ նշանակված Արամ Աթեշյանը պետք է ֆինանսական հաշվետվություն ներկայացնի տեղապահ Գարեգին Բեքչյանին:
«Այստեղ խնդրահարույցն այն է, որ պատրիարքարանի գույքը գրանցված է պատրիարքի կամ պատրիարքի փոխանորդի անուններով: Մինչ այս պահը դրանց կորստի կամ յուրացման հետ կապված սպառնալիք չի եղել: Դրանց հետ կապված զեղծարարության հավանականությունը մեզ էլ է մտահոգել միշտ, բայց դեռևս որևէ դեպք չի գրանցվել»,- ասաց նա:
Արամ Աթեշյանի ձգտումները՝ մնալու պատրիարքի փոխանորդի աթոռին, «Ակոսի» խմբագրի խոսքով, իրենց մտահոգությունը շարժել է մշտապես: Կարծում էին, որ Աթեշյանը պատրիարքարանի գույքը յուրացնելու ցանկություն ունի:
«Բայց այդ մտավախություններն անցել են: Հիմա Աթեշյանը գիտակցում է, որ չի կարող այլևս այդ պաշտոնին մնալ, հետևաբար վերջակետ պիտի դնել: Այդ վերջակետ դնելու օրն էլ այսօր էր»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանը նշեց, որ այնուամենայնիվ Պոլսո Պատրիարքի ընտրությունների անցկացման հետ կապված որոշակի հստակեցումների կարիք ունեն: «Պետք է տեսնենք, թե Պոլսո պատրիարքարանի ֆինասական միջոցներն ինչպես են փոխանցվելու Գարեգին Բեքչյանին: Մենք, քանի որ ներսից չենք, չգիտենք, թե ինչպես է լինելու։ Դրանց հրապարակումից հետո կարող ենք խոսել ամեն ինչի մասին»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռևս Պոլսո պատրիարքի ընտրությունների թեկնածուների անունները ճշտված չեն, դեռևս նորություն չկա, թե արդյոք չորս հիմնական թեկնածուներից՝ Գարեգին Բեքչյանից, Արամ Աթեշյանից, Սահակ Մաշալյանից, Սեպուհ Չուլջյանից բացի Հյուսիսային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները կմասնակցե՞ն, թե ոչ:
«Հավանաբար Բեքչյան սրբազանը իրենց նամակ կուղղի՝ հիշեցնելով, որ իրենք իրավասու են թեկնածուներ ներկայանալու: Մինչ այս պահը նրանք այդ առումով ոչ մի հայտարարություն չեն արել»,- ասաց նա:
12:17
11:49
11:35
11:15
10:45
10:27
10:02
21:35
19:08
18:45
18:18
18:03
16:19
16:02
15:38
15:14
12:45
12:17
11:44
11:17
18:45 11.07.25
19:08 11.07.25
21:35 11.07.25
18:03 11.07.25
16:02 10.07.25
15:38 11.07.25
10:21 11.07.25
16:21 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03