Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այդ մասին Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը:
Նրա խոսքով՝ Մուխթարլըին նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ:
Մուխթարլըի փաստաբանի խոսքով՝ լրագրողը պատմել է, որ իրեն ձերբակալած մարդիկ եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:
Ադրբեջանցի լրագրողին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ:
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ:
Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ:
Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել Վրաստանի կառավարությանը հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման մասին գործը և պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները:
«Ինչպես երևում է՝ Վրաստանի կառավարական գերատեսչությունները ներգրավված են եղել այդ գործողությանը: Փաստաբանն արդեն այցելել է լրագրողին: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով և վրացերեն խոսող անձինք: Նրանք մտցրել են նրան մեքենան և դուրս բերել Թբիլիսիի սահմաններից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և նստեցրել մեկ այլ մեքենա, և Ադրբեջանի հետ սահմանին նստեցրել են երրորդ մեքենան, որտեղ խոսել են ադրբեջաներեն»,- ասել էր Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանին։
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02