Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 30 կին է սպանվել նախկին կամ ներկա զուգընկերոջ, կամ ընտանիքի անդամի կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում» նոր զեկույցի հեղինակ, Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Անի Ճիլոզեանը:
Նրա խոսքով, այս տվյալները թերի են, որովհետեւ շատ դեպքերում կնասպանության դեպքերը չեն գրացվում, կամ գրանցվում են որպես ինքնասպանություն:
«Հիմնականում սպանված կանայք եղել են 20-40 տարեկան, հիմնական մասը գյուղից է եղել (63 տոկոս): Դեպքերի մեծ մասը եղել է հենց տան ներսում: Սպանված 30 կանանցից 21-ն ապրելիս է եղել բռնարարի հետ նույն տանը: Նրանցից 4-ը փորձել է խզել իրենց հարաբերությունները»,- ընդգծեց Ճիլոզեանը:
Հիմնականում կնասպանությունը եղել է դանակահարությամբ, խեղդամահ անելով, վիզը կտրելով եւ բութ առարկայով հարվածելով: «Այսինքն դաժան ձեւով սպանվել են: Առնվազն 7 երեխա ականատես է եղել մոր սպանությանը, որից երեքը ֆիզիկական վնասվածքներ են ստացել»,-ասաց նա:
Ճիլոզեանի խոսքով, կնասպանություն իրականացրածների պատիժը միջինում եղել է 9 տարի, եթե իհարկե, պատիժ եղել է ընդհանրապես. «30-ից միայն 4-ն են այս պահին դատապարտված: 16 դեպքում եղել է հետաքննություն, հարուցվել է քրգործ, բայց դեռ դատավճիռ չկա: Ընդհանրապես գործ չի հարուցվել մեկ դեպքում, քանի որ որակվել է ինքնասպանություն»:
11:30
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02