Փառատոն, որն աննախադեպ է, յուրահատուկ և Հայաստանում է համախմբելու 8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերների: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում Go2Armenia զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը:
Տարբեր երկրներում բեյսջամփերները թռիչքներ են իրականացնում շենքերից: BASE Fest-ն առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից:
Վեցօրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին: Մասնակիցներին սպասում են հետաքրքիր մարզական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, որոնք կանցկացվեն «ՏաԹևեր» ճոպանուղու ամբողջ տարածքում:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած բեյջամփերները թռիչքներ կանկացնեն «ՏաԹևեր»–ի խցիկներից: Նրանք արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:
Կազմակերպիչները ակտիվ և հագեցած միջոցառումներ են խոստանում: BASE Fest-ով հետաքրքրվողները կարող են զբոսաշրջավարի ուղեկցությամբ արշավային տուր պատվիրել և մոտ տարածությունից տեսնել, թե ինչպես են բեյսջամփերները վայրէջքներ կատարում: Նախատեսվում է նաև ամբողջ ընթացքն ուղիղ եթեր հեռարձակել համացանցով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան դիտել այդ աննախադեպ զբոսաշրջային և մարզական միջոցառումը:
Մինչ միջոցառման մեկնարկը կազմակերպիչները կանցկացնեն preparty, որը տեղի կունենա հունիսի 3–ին Downtown ակումբում: Երեկոյին կմասնակցեն բոլոր այն մարզիկները, ովքեր կհասցնեն ժամանել Հայաստան: Կներկայացվի տեղեկատվություն բեյսջամփինգի մասին: Միջոցառմանը ելույթ կունենա DJ Karo Pillz-ը, ով նվագելու է նաև Տաթևում: Երեկույթի մասնակիցներին կբաժանվեն տարբերակիչ ապարանջաններ, որոնց շնորհիվ նրանք առավելություններ կունենան Տաթևում: Նախատեսվում են նաև այլ անակնկալներ:
Ովքե՞ր են միջոցառման կազմակերպիչները
BASE Fest փառատոնն իրականացնում է Go2Armenia զբոսաշրջային ընկերությունը: Թռիչքների հատվածը կազմակերպում է Գլեբ Վորեվոդինը, որը հայտնի է բեյսջամփեր է:
Ինչպե՞ս դառնալ փառատոնի մասնակից
Բոլոր ցանկացողները կարող են հունիսի 5–ի համար երկու ուղղությամբ տոմս գնել: Մասնակիցներին Հանրապետության հրապարակից ժամը 7:30 միջոցառման վայր՝ Տաթև կտեղափոխի հատուկ ավտոբուսը:
Ի՞նչ է բեսյջամփինգը
Բեյսջամփերները բավականին ցածր՝ 320 մետր բարձրությունից, իրականացնում են պարաշյուտային թռիչքներ: Նշենք, որ թեև բեյսջամփինգը էքստրեմալ սպորտաձև է, այնուամենայնիվ,Հայաստան ժամանող բոլոր մարզիկներն ապահովագրված են:
«ՏաԹևեր»–ի մասին
«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է: Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկարհետադարձելի ճոպանուղին է (5752 մ):
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47