Դդմի սերմերի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը, իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, պաշտպանել դիաբետից, օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից և կանխել օստեոպորոզի առաջացումը։
Դդումն ինքնին շատ օգտակար սնունդ է, իսկ նրա սերմերը պարունակում են ավելի շատ քանակությամբ մագնեզիում, կալցիում, կալիում, երկաթ, ցինկ և վիտամին K:
1. Կանխում են քաղցկեղի առաջացումը
Ապացուցված է, որ դդմի սերմերը պարունակում են բաղադրիչներ, որոնք արդյունավետ կերպով պայքարում են քաղցկեղածին բջիջների դեմ և ունեն հակաբորբոքային հատկություններ։ Ապացուցված է նաև, որ ամենօրյա սննդակարգում դդմի սերմերի ներառումը քաղցկեղի առաջացման ռիսկերը նվազեցնում է 23%-ով։
2. Մեղմում են դաշտանադադարի ախտանշանները
Դդմի սերմերը կարգավորում են մարմնի ջերմաստիճանը, մեղմում են հոդացավերն ու գլխացավերը, կանխում են տրամադրության անկումը։
3. Իջեցնում են խոլեստերինի մակարդակը
Դդմի սերմերը ունակ են իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը 13%-ով, ինչպես նաև իջեցնել է թրոմբների, ինսուլտի ու ինֆարկտի առաջացման ռիսկերը և կարգավորել արյան ճնշումը։
4. Պաշտպանում են դիաբետից
Շնորհիվ չհագեցած ճարպաթթուների, դդմի սերմերն արդյունավետ կերպով նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Այդ պատճառով, դիաբետով տառապողներին, խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել դդմի սերմեր։
5. Օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից
Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ և սպիտակուց, որը երկար ժամանակով ապահովում է հագեցվածության զգացումը։
6. Կանխում են օստեոպորոզի առաջացումը
Դդմի սերմերը հանդիսանում են ցինկի հիանալի աղբյուր, որը ոսկորների համար մեծ նշանակություն ունեցող միներալ է։ ¼ բաժակ դդմի սերմերը պարունակում են ցինկի օրական չափաբաժնի 17%-ը։
Աղբյուր՝ finelivingadvice.com
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47