ARM | RUS |

Ովքեր են այցելում Հայաստան, որ երկրներից և ինչ նպատակով

02.06.17 | 12:44

168.am- Զբոսաշրջության թեմային վերջին շաբաթվա ընթացքում արդեն մեկ անգամ անդրադարձել ենք՝ զբոսաշրջիկների և այցելուների տարբերության հետ կապված տարընթերցումները պարզաբանելու համար։ Այժմ շարունակում ենք տուրիզմի թեման, քանի որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նոր՝ ավելի մանրամասն տվյալներ է հրապարակել այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ։

Ինչպես ներկայացնում է ԱՎԾ-ն, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2017թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 1 298 533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով (հատուկ ընդգծենք՝ խոսքը ոչ թե այցելուների, այլ զբոսաշրջիկների մասին է):

Որ երկրներից են հիմնականում այցելել Հայաստան այս ընթացքում։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին, և 59.7%-ը` այլ երկրների։ Ընդգծենք, որ այս տվյալները մոտավոր են, որովհետև վիճակագրական զեկույցում հատուկ պարզաբանվում է, որ դրանք ստացված են՝ ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների։

Իսկ հյուրանոցներում հանգրվանողներն ընդհանուր զբոսաշրջիկների փոքր մասն են միայն (այդ մասին էլ կխոսենք)։ Ինչպես տեսնում եք աղյուսակում, հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 36.2%-ով։

Ամենից շատ աճել է Կանադայից (3 անգամ) և Իտալիայից (2.4 անգամ) ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն, չնայած այս աճին, այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ընդհանուր թվի մեջ շարունակում է փոքր մնալ՝ համապատասխանաբար՝ 3.7% և 1.1%:

Իսկ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Իրանից ժամանած զբոսաշրջիկները՝ 29.5%: Իհարկե, սա պայմանավորված է Նովրուզ-Բայրամի օրերին իրանցի զբոսաշրջիկների ներհոսքով, և տարվա մյուս ամիսներին հոսքը դանդաղում է։ Սակայն մյուս կողմից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճ կա։ Այսպես, նախորդ տարի Իրանին բաժին էր ընկնում զբոսաշրջիկների 23.2%-ը, և այս ցուցանիշով իրանցիները զիջում էին Ռուսաստանին, որի կշիռը 26.9% էր։

Այս տարվա առաջին եռամսյակում առաջին տեղում հենց Իրանն է, իսկ Ռուսաստանը՝ զբոսաշրջիկների կշռով, նահանջել է երկրորդ տեղը (22.3%): Ռուսաստանից ժամանած և ՀՀ հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն աճել է 12.8%-ով, իսկ Իրանից ժամանածներինը՝ 72.8%-ով։ Սա վկայում է իրանցիների կողմից Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Զբոսաշրջիկների թվով երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 7.1%, որին հաջորդում են Ֆրանսիան և Կանադան (3.7-ական տոկոս), Վրաստանը և Գերմանիան (3.1-ական %)։

Իսկ ի՞նչ նպատակով են զբոսաշրջիկներն այցելում Հայաստան։ Գերակշիռ մասը՝ 60.4%-ը, այս տարվա առաջին եռամսյակում այցելել է հանգստի և ժամանցի նպատակով։ Պայմանականորեն նրանց կարելի է անվանել «դասական» զբոսաշրջիկներ, որոնց կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է (2016-ի առաջին եռամսյակում 40.5% էր)։

Ըստ այցելության նպատակի՝ երկրորդ տեղում գործնական նպատակներով այցելողներն են՝ 23.1%։ Ժամանած զբոսաշրջիկների 0.4%-ը Հայաստան են եկել բուժման նպատակով, 16.1%-ը՝ այլ նպատակներով (նշենք, որ այս թվերը նույնպես մոտավոր են, որովհետև հիմնված են միայն հյուրանոցային տնտեսություններում հանգրվանած զբոսաշրջիկների հարցման արդյունքների վրա)։

Որտե՞ղ են նախընտրում հանգրվանել Հայաստան այցելող զբոսաշրջիկները։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ նրանց մեծ մասը նախընտրում է մնալ ոչ թե հյուրանոցներում, այլ վարձով տրվող բնակարաններում կամ հարազատների տանը։ Այսպես, 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ այցելած 298 533 զբոսաշրջիկներից 256 837-ը (86%-ը) հանգրվանել են վարձով տրվող բնակարաններում կամ հարազատների տանը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանել են 41 696-ը (14%-ը)։

Սակայն դինամիկան հյուրանոցների օգտին է։ Այսպես, հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 36.2%-ով, իսկ բարեկամի կամ վարձով տուն նախընտրողներինը՝ 15.8%-ով։

Անդրադառնանք նաև Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներին։

2017թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 266 324 մարդ, կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.1% -ով:

Մեկնողների դեպքում վիճակագրությունը չի ներկայացնում ըստ երկրների բացվածքը կամ հյուրանոցներում ու այլ վայրերում հանգրվանելու տվյալները։ Փոխարենը՝ ներկայացնում է, թե Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներից քանիսն են ինքնուրույն մեկնել արտերկիր, և քանիսը՝ օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից։

Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնած 266 324 զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ 265 826-ը (99.8%-ը), Հայաստանից մեկնել է ինքնուրույն։ Զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպվել է ընդամենը 498 զբոսաշրջային այցելություն (0.2%)։

Ընդ որում, նախորդ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպվել էր ավելի շատ՝ 667 այցելություն, ինչը նշանակում է, որ այս տիպի ծառայությունների նկատմամբ պահանջարկը գնալով նվազում է։

Արտերկիր այցելող հայաստանցիների 57.9%-ը մեկնել է հանգստի և ժամանցի նպատակով։ Ի դեպ, 2016 թվականի առաջին եռամսյակում այս ցուցանիշը 77.1% էր։

Գործնական նպատակով Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներն ընդհանուր թվի 4%-ն են։ Կրթության և բուժման նպատակով արտերկիր մեկնողներ, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին եռամսյակում չեն գրանցվել (կամ թիվն այնքան փոքր է, որ ներկայացնելն իմաստ չունի)։ Իսկ մնացած 38.1%-ը Հայաստանից մեկնել է այլ նպատակներով։


Արփինե Սարգսյան․ Հայաստանը հաստատակամ է իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը (Տեսայնութ)

Արփինե Սարգսյան․ Հայաստանը հաստատակամ է իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը...

11:45

Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո. Գառնիկ Դավթյան

Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո. Գառնիկ...

11:22

Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան

Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ...

11:03

Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են

Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են

10:45

Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ. Աբրահամյան

Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր...

10:21

Արեգա Հովսեփյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումները

Արեգա Հովսեփյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր...

10:03

ԵԽԽՎ-ն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքին

ԵԽԽՎ-ն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու...

18:45

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով մեկ անձ կալանավորվել է

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով մեկ անձ կալանավորվել...

18:18

Միջազգային աջակցություն՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանին

Միջազգային աջակցություն՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ...

18:03

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը. 1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4 միլիոն դրամով

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը. 1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4...

17:45

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն...

17:22

Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան

Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ....

17:07

Կայանել է ավտոմեքենան, կամրջից նետվել

Կայանել է ավտոմեքենան, կամրջից նետվել

13:03

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում. «Համերգը սխալ էր»

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում. «Համերգը սխալ...

12:44

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան

12:21

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Գեղամյան

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․...

12:04

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Գեղամյան

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․...

12:04

Կքննվեն հրդեհի բռնկման վարկածներ. ՆԳՆ խոսնակ

Կքննվեն հրդեհի բռնկման վարկածներ. ՆԳՆ խոսնակ

10:26

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից...

10:03

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման...

18:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02