Կալիֆորնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետեւանքով հարկատուների միջոցներն այլեւս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։
Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։
Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպնությունը չճանաչելը խտրականություն է հայերի, հույների, ասորիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, որոնք տառապել են Օսմանյան կայսրության տարիներին։ «Թուրքական կառավարական պարտատոմսերում Կալիֆորնիայի ներդրումները անուղղակիորեն սուբսիդավորում են Ցեղասպանության ժխտումը»,-հայտարարել է նա։
Օրինագիծն առաջ է մղվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի եւ արեւմտյան շրջանի Հայկական երիտասարդական դաշնության կողմից։
Օրենքն արգելում է Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի եւ Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ եւ նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է չեզոքացնեն բացառեն ցանկացած ներդրում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո։
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02