Հայկական հոգեբանության ակադեմիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ հոգեբանական սեմինար է անցկացնում` «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սեմինարին մասնակցում են տարբեր մարզաձևերի մարզիչներ:
Հայկական հոգեբանության ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը նշել է, որ սեմինարը նպատակ ունի զարգացնել սպորտային հոգեբանությունը: Լրացնել այն բացը, որը կխթանի մարզիկների բարձր նվաճումները.
«Մարզիչներն օրվա գերակշիռ մասն անցկացնում են իրենց սաների հետ և գիտեն նրանց բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Մարզիչները նաև հոգեբանի, ծնողի դեր են կատարում մարզիկի համար: Այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք հոգեբանորեն վերապատրաստվեն»,- ասել է Բարեղամ Մնացականյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը նույնպես կարևորել է այս դասընթացի նշանակությունը.
«Պետք է անկեղծ ասեմ, որ սպորտային հոգեբանի ինստիտուտը մեր երկրում կայացած չէ: Հիմնականում մեր մարզիկների հոգեբանական պատրասվածությամբ նույնպես մարզիչներն են զբաղվում, քանի որ ոչ բոլոր հավաքականներում կան հոգեբաններ»,- նշել է Գաբրիել Ղազարյանը:
Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն պետ Նարինե Շահբազյանը հույս է հայտնել, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն.
«Այսօր մեր մարզիկներից շատերը մրցումների ժամանակ հոգեբանական խնդիր են ունենում: Լինում է այնպիսի պահ, որ մարզիկը ֆիզիկապես պատրաստ է մրցաշարին, բայց հոգեբանորեն տանուլ է տալիս»,- ասել է Նարինե Շահբազյանը:
Դասընթացը կշարունակվի մինչև հունիսի 4-ը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01