Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է եղել չեղարկել Բարաք Օբամայի իշխանության օրոք Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ինչպես նշում է Yahoo News-ը, այս մասին հայտնել են անանուն աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ այդ հարցում Թրամփի թիմին խանգարել են Օբամայի վարչակազմի անդամները:
Նշվում է, որ Սպիտակ տուն գալուց հետո 70-ամյա հանրապետականը հրահանգել է Պետդեպին քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու և դիվանագիտական գույքը վերադարձնելու վերաբերյալ:
Անցանկալի զարգացումներից խուսափելու համար Պետդեպի որոշ աշխատակիցներ դիմել են Կոնգրեսին՝ խնդրելով ընդունել պատժամիջոցների չեղարկումն արգելող օրենք: Արդյունքում փետրվարի 7-ին Կոնգրեսում ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ:
Օբամայի նախկին օգնական Թոմ Մալինովսկին Yahoo News-ի հետ զրույցում հաստատել է, որ Թրամփի վարչակազմն իրոք նման մտադրություն է ունեցել: Նա նաև հավելել է, որ Սպիտակ տունը ծրագրել էր հանդիպում անցկացնել Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Սպիտակ տան ներկայիս աշխատողներից մեկն անձի գաղտնիության պայմանով հայտնել է, որ Թրամփի վարչակազմն իրոք ցանկացել է չեղարկել սահմանված պատժամիջոցները, սակայն դա վերաբերել է ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ մյուս երկրներին:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02