Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին դավաճան չի համարում:
Ինչպես նշում է Hollywood Reporter-ը, ՌԴ ղեկավարի կարծիքով՝ նախկին գաղտնի գործակալը, որն արդեն մի քանի տարի է՝ ապաստանել է Ռուսաստանում, չի դավաճանել իր երկրի ազգային շահերին:
«Նման բան բացառապես չկա: Սնոուդենը դավաճան չէ: Նա չի դավաճանել իր երկրի շահերին ու այլ պետությանը չի փոխանցել որևէ տեղեկություն, որը կարող էր վնաս հասցնել հարազատ ժողովրդին: Այն ամենը, ինչ նա անում է, անում է հրապարակավ»,-ասել է Պուտինը:
Սթոունի այն հարցին, թե արդյոք ինքը հավանություն է տալիս Սնոուդենի գործողություններին, ՌԴ նախագահը բացասական պատասխան է տվել: Պուտինն ընդգծել է, որ թեև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) շատ հեռուն է գնացել ուրիշներին լրտեսելու հարցում, այնուհանդերձ՝ Սնոուդենը չպետք է հրապարակեր սկանդալային տեղեկություններն ԱԱԳ-ի մասին:
«Եթե նրան ինչ-որ բան դուր չէր գալիս իր գործում, ապա նա պետք է ուղղակի աշխատանքից դուրս գար և վերջ: Բայց նա հեռուն գնաց, ինչն իր իրավունքն է: Բայց, եթե Դուք իմ կարծիքն եք հարցնում, ապա ասեմ, որ ես դա սխալ եմ համարում»,- Սնոուդենի արարքը մեկնաբանելիս ասել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են միայն օրենքի շրջանակում:
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02