Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գտնվող շաքարի գործարանում այսօր միջադեպ է գրանցվել, որի արդյունքում մահացել է 40 ամյա տղամարդ ու վիրավորվել է 1986թ.-ին ծնված երիտասարդ:
Դեռևս պարզ չէ, թե ինչ հանգամանքներում են վայր ընկել տղամարդիկ:
Tert.am-ի հետ զրույցում թե՛ Ախուրյանի, թե՛ հարևան Արևիկ համայնքների ղեկավարները ասացին, որ տեղյակ են, որ նման դեպք է եղել, բայց տեղեկություն չունեն, թե ով է նա, որովհետև իրենց գյուղերի բնակիչը չէ:
Վնասվածնքներ ստացած երիտասարդը ներկայումս գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնում:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի բժիշկ Ալեքսանյանը, երիտասարդի առողջական վիճակը գնահատվել է բավարար և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Փափուկ հյուսվածքների սալջարդեր է ստացել ու քերծվածքներ»,- ասաց Ալեքսանյանը:
Բժիշկը նշեց, որ մանրամասն ծանոթ չէ, թե ինչ պայմաններում է երիտասարդը ստացել վնասվածքները, բայց ասաց, որ հարազատների խոսքով նա բարձրությունից է ընկել:
Ախուրյանի համայնքապետն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հեռախոսով են տեղեկացրել, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց թե ինչ է եղել՝ տեղյակ չէ: Նա էլ հաստատեց, որ երիտասարդը իրենց գյուղի բնակիչ է, վայր է ընկել բարձրությունից ու ստացել սալջարդ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01