Google-ն այս շաբաթ ներկայացրել է նոր լոնդոնյան կենտրոնակայանի կառուցման պաշտոնական պլանները, որտեղ հավաքվելու են շուրջ 4 հազար աշխատակիցներ: Ընկերությունն արդեն գործող գրասենյակների հետ միասին բրիտանական
մայրաքաղաքում կտեղավորի ավելի քան 7 հազար մարդու: Այդ մասին գրել է The Guardian-ը: 11-հարկանի շենքն ավելի քան 300 մետր կձգվի Կենտրոնական Լոնդոնի հյուսիսարեւելյան մասում գտնվող ՔինգսՔրոսս կայարանի երկայնքով:
Մանրամասն պլաններ բովանդակող հայտը փոխանցվել է Քեմդենի՝ Լոնդոնի համապատասխան շրջանի խորհրդին: Ապագա լոնդոնյան կենտրոնակայանն ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող առաջին շենքն է, որն ամբողջովին նախագծված է Google-ի համար եւ պատկանում է ընկերությանը:
Հարկաբաժինների մակերեսը գրեթե 1 մլն քառակուսի ֆուտ է (92 հազար քառակուսի մետր): Դրա ճարտարապետներն են՝ Heatherwick Studios-ը եւ Bjarke Ingels Group-ը: Տանիքի վրա կլինի այգի եւ կանցկացվեն վազքուղիներ, աշխատակիցների հանգստի եւ
վերականգնման համար պլանավորված են 25-մետրանց լողավազան եւ բասկետբոլի հարթակներ, ֆուտբոլի խաղահրապարակներ ու մարզասրահներ, մերսման կաբինետներ եւ քնելու համար նախատեսված խցիկներ: Բացի այդ, աշխատակիցների համար կաշխատեն չորս նախաճաշարաններ: Սկզբնապես պլանավորվում էր, որ շինարարությունը կավարտվի 2016 թվականին, բայց, իրազեկ աղբյուրների տվյալների համաձայն, 18 ամիս առաջ Google-ի հիմնադիրներից մեկը՝ Լարի Փեյջը, պատռել է նոր կենտրոնակայանի պլանները՝ դրանք համարելով չափազանց ձանձրալի:
Առաջին նախագծի արժեքը կազմում էր 1 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 1,3 մլրդ դոլար), նոր պլանի ֆինանսական տվյալները դեռ հայտնի չեն: Այժմ Google-ը հույս ունի շինարարությունն սկսել 2018 թվականին: Լոնդոնից չտեղափոխվելու Google-ի որոշումը, չնայած Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալուն, փորձագետները համարել են բրիտանական տնտեսությանը տրված վստահության քվե, հաղորդել է
«Ինտերֆաքս»-ը:
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02